HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաերթ հետընթաց կատարելիս. հետիոտնը մահացել է

Հոկտեմբերի 27-ին` ժամը 19.35-ին, «Թալին» բժշկական կենտրոնից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1938 թ. ծնված Երվանդ Եղիազարյանը` հայտնելով, որ բակում խոտի դեզից վայր է ընկել: Ժամը 20.45-ին Եղիազարյանը հիվանդանոցում մահացել է:

Նույն օրը, ժամը 21.00-ին, 1968 թ. ծնված Ավետիս Ա.-ն մեղայականով ներկայացել է բաժին և հաղորդում տվել, որ ժամը 18.00-ի սահմաններում Արտենի գյուղի Խանջյան փողոցում իր վարած «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Երվանդ Եղիազարյանին: ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է քննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter