HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղնախարարն ընդունել է իսպանական ընկերությունների ներկայացուցիչներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է իսպանական «Riegos Levante Hellin» և «INGESAgua» ընկերությունների ներկայացուցիչներ Անտոնիո Մոնտոյա Վիլլենային և Խավիեր Թունոն Վալլադարեսին:

Այդ ընկերությունները զբաղվում են ոռոգման կաթիլային համակարգերի, պոմպակայանների, հիդրավլիկ մեքենաների և ֆիլտրման համակարգերի, ջրամբարների կառուցման, ինչպես նաև հակակարկտային պաշտպանիչ ցանցերի ծրագրերի մշակմամբ և իրականացմամբ:

Ընկերությունները ցանկանում են  գործունեություն ծավալել նաև Հայաստանում, քանի որ վերջին տարիներին այստեղ ևս կարևորում են նոր տեխնոլոգիաների կիրառումը  գյուղատնտեսության ոլորտում:

Նախարարը ողջունել է հյուրերին և նշել է, որ կաթիլային ոռոգման համակարգերի և հակակարկտային ցանցերի շահագործումը խիստ արդիական է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ գյուղատնտեսությունը մեծ վնասներ է կրում ոռոգման ջրի կորուստների և կարկտահարության հետևանքով:

Բացի այդ, հանրապետությունում զարգանում է պտղաբուծությունը և խաղողագործությունը, ինչը պահանջում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում: Նախարարն առաջարկեց նաև իսպանացի գործարարներին ուսումնասիրել կաթիլային ոռոգման սարքավորումների և հակակարկտային պաշտպանիչ ցանցերի Հայաստանում արտադրություն կազմակերպելու հնարավորությունը:

Հանդիպման ավարտին ընկերության ներկայացուցիչները նշել են, որ առաջիկայում կուսումնասիրեն Հայաստանի գյուղատնտեսության հնարավորությունները և կոնկրետ առաջարկներով հանդես կգան:

Այս մասին հայտնում են ՀՀ ԳՆ-ից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter