HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյանը Միլան Ցաբրնոխի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը ողջունել է Երևանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության բյուրոյի նիստի անցկացումը, որը մեկնարկել է հոկտեմբերի 30-ին: Վարչապետը նշել է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը մեր երկրի առաջնայնություններից մեկն է, ուստի անհրաժեշտ է գտնել երկկողմ փոխգործակցության ընդլայնման համապատասխան բանաձև: 

«Տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանը շահագրգռված է իր արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացմամբ: Տարածաշրջանում ռիսկերը միջազգային փորձագետների գնահատմամբ բավական մեծ են և մեզ համար անվտանգությունն ունի առաջնային նշանակություն»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ չնայած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամակցությանը՝ Հայաստանը շարունակում է ընդլայնել համագործակցությունը նաև ՆԱՏՕ-ի հետ: 

Միլան Ցաբրնոխը ևս կարևորել է երկկողմ փոխգործակցության ընդլայնումը և ընդգծել խորհրդարանական կապերի սերտացման անհրաժեշտությունը: ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահը վստահություն է հայտնել, որ մուտքի արտոնագրի դյուրացման համաձայնագիրը ևս կնպաստի ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայմանը: 

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային այլ հարցերի: 

Մեկնաբանություններ (1)

Gagik
Առավոտյան էլեկտրոնային մամուլը կարդում ես որ ընդգրկվելու ենք Եվրոպական կառույցներում ,իսկ երեկոյան ՄՄ-ում,...Հույսներս Գալուստն էր որ մի բան կասի ,բայց էրեվում ա նա էլ ա շշկռված ման գալիս )))))))))))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter