Առցանց ստորագրահավաք՝ ուղղված նախագահին
Համացանցում մի խումբ անձինք առցանց ստորագրահավաք են իրականացվում և աջակցություն հայտնում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն՝ մտահոգություն հայտնելով մշակութային բազմազանության նկատմամբ իրականացվող ճնշումների վերաբերյալ.
«Մենք, ներքոստորագրյալներս, մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ժողովրդավարական և մարդու իրավունքներին։ Մենք անհանգստացած ենք մայիսի 8-ին տեղի ունեցած նույնասեռներին չխտրականացնող DIY փաբի պայթեցման և այդ տարածքում հետագա վանդալիզմի միջադեպերից։ Մայիսի 21-ին Երևանում տեղի ունեցած մշակութային բազմազանության դեմ դուրս եկած հարյուրավոր նեո-ֆաշիստների (նրանցից ոմանք կրում էին սվաստիկաներ) հարձակման հետևանքով մենք անհանգստացած ենք, որ Հայաստանի հասարակության ժողովրդավարական բնույթը վտանգված է։ Թեև հարձակումների ընթացքում ոստիկանությունը օրինակելիորեն կատարել է կարգ պահպանելու իր պարտականությունը, կառավարությունն անմիջականորեն չի արձագանքել դեպքերի այս շարանին, ոչ էլ բազմազանության նկատմամբ հանդուրժողականության մասին հստակ ուղերձ է հղել։ Հայաստանի կառավարության որոշ անդամներ նույնիսկ հանդես են եկել հրահրիչ հայտարարություններով, արդարացնելով հարձակումներն ու պնդելով անգամ, որ ոչ-հետերոսեռ հայերի հանդեպ կիրառվող նման բռնությունները պաշտպանում են «ազգային գաղափարախոսությունը»:
Մենք մեր զորակցությունն ենք հայտնում Միավորված ազգերի կազմակերպության, Միացյալ Նահանգների դեսպանատան, «Միջազգայինհամաներում»կազմակերպության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, Եվրոմիության և Եվրոպայի խորհուրդի հայտարարություններին, կոչ անելով, որ Հայաստանի կառավարությունը գործի մարդու իրավունքների համընդհանուր արժեքներինհամաձայն։ Մենք կոչ ենք անում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, նրա աշխատակազմին, պատգամավորներին և բոլոր տեղական ինքնակառավարման մարմիններին հարգել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու արժանապատիվ և հարգալից վերաբերմունքի արժանանալու սահմանադրական իրավունքը»։
Նենսի Ագաբեան, Շուշան Ավագյան, Արլեն Ավագեան, Փիթր Պալաքեան, Աննա Բարսեղյան, Իվ Պեկլարեան, Էրիք Բոգոսեան, Քրիս Պոհճալեան, Տիանա Տէր-Հովհաննէսեան, Գրեգորի Ճանիկեան, Աթոմ Էգոյեան, Արիս Ճանիկեան, Թ.Ջ. Ճուրեան, Նինա Խաչատուրեան, Դեյվիդ Խերդեան, Նենսի Գրիգորեան, Միշելին Ահարոնեան Մարքոմ, Մարկ Նշանեան, Մելինէ Թումանի, Հրակ Վարդանեան
Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել