31 երիտասարդ գիտաշխատող կստանա ֆինանսական աջացություն
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում ամփոփվել են «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2013» մրցույթի արդյունքները: Գիտական հետազոտությունների՝ մրցույթին ներկայացված հայտերից ընտրվել է 31-ը: Ֆինանսավորման երաշխավորված թեմաներն արդեն հրապարակված են, դրանց կարող եք ծանոթանալ այստեղ:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն կազմակերպել էր հայագիտության, հումանիտար, բնական, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների, ճարտարագիտության և տեխնոլոգիայի բնագավառներում ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2013» մրցույթը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել