HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ն արձագանքել է «Հետք»-ի հրապարակմանը

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն արձագանքել է «Հետք»-ի «Գրանդ Քենդին» գնել է «նոր սերնդի» ՀԴՄ-ները, բայց արդեն 3 ամիս է, չի կարողանում օգտագործել» հրապարակմանը, պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Hetq.am-ի`  ««Գրանդ Քենդին» գնել է «նոր սերնդի» ՀԴՄ-ները, բայց արդեն 3 ամիս է, չի կարողանում օգտագործել» հրապարակման մեջ արտահայտված մտահոգությունների առնչությամբ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ նոր սերնդի ՀԴՄ-ների ծրագիրը հնարավորություն է ընձեռում տպել և գրանցել կտրոններ երեք տարբերակներով: Մասնավորապես. 

  • կտրոնը տպվում է` մուտքագրելով միայն ամբողջ գումարը,
  • սարքի մեջ են ներմուծվում ապրանքների մասին տեղեկությունները(անվանում, գին, չափման միավոր), կտրոնի տպման ժամանակ ընտրվում են ապրանքները և նշվում է նրանց քանակը, սարքը տպում է կտրոն, որը ներառում է գնված ապրանքների ցանկը և ընդհանուր տեղեկություններ,
  • ծրագիրը թույլ է տալիս մուտքագրել տարբեր ապրանքներ` նշելով միայն քանակ և գին, այս դեպքում ծրագիրը տպում է կտրոն` ներառելով միայն կտրոնի ամբողջ գումարը։

Այս տարբերակները նախագծվել և ծրագրավորվել են օրենքի պահանջներին համապատասխան: Հետագայում, ընդառաջելով հարկատուների առաջարկություններին, որոշվել է փոփոխել երրորդ տարբերակը` ներառելով տպվող կտրոնի մեջ գնված ապրանքների մասին քանակ-գին տվյալները: Փոփոխությունն այժմ վերջնական ստուգման փուլ է անցնում և կգործարկվի հաջող փորձաշրջանից հետո:

Գործընթացի ծրագրային ապահովումը կազմակերպվել և իրականացվում է պատշաճ որակով և օրենսդրության պահանջներին համապատասխան, ստեղծված են բոլոր նախադրյալները` սարքերի կիրառումն առանց խոչընդոտների ապահովելու համար»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter