
Ակցիա` ի պաշտպանություն ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի
«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խումբը ազատամարտիկների հետ միասին նոյեմբերի 1-ին Նուբարաշեն ՔԿՀ-ի դիմաց կկազմակերպի ակցիա: Այս մասին հայտնում է նախաձեռնող խումբը:
«Նպատակն է սատարել կալանավորված Վոլոդյա Ավետիսյանին, ևս մեկ անգամ շեշտել նրա պայքարի արդարացիությունը: Իշխանությունները ապօրինի են կալանավորել Վոլոդյա Ավետիսյանին և իր ընկերները շարունակելու են արժանապատիվ ազատամարտիկների պայքարը միաժամանակ պահանջելով իրեն ազատ արձակել: Նոյեմբերի 1-ին ժամը 11:30-ին, Հանրապետության հրապարակից կշարժվենք դեպի նուբարաշեն ՔԿՀ, 12:00-ին Նուբարաշեն ՔԿՀ-ի դիմաց կլինենք»,- նշված է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել