HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում հայագիտության զարգացման համար գիտական հիմքեր կստեղծվեն

««Կաճառ» գիտական կենտրոն» հասարակական կազմակերպությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ հուլիս-սեպտեմբեր ամիսներին կիրականացնի «Արցախում հայագիտության զարգացման համար գիտական հիմքերի ստեղծում» ծրագիրը։

«Արցախում հայագիտության զարգացման համար գիտական հիմքերի ստեղծում» ծրագրի նպատակն է նպաստել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գիտական ներուժի զարգացմանը, հասարակական մտավոր ներուժի վերարտադրությանը, հայագիտության համար գիտական հիմքերի ստեղծմանը։ Ծրագրի ընթացքում կհամախմբվեն հայագիտության ոլորտի ասպիրանտների, մագիստրոսների, ուսանողների, երիտասարդ մասնագետների ջանքերը ԼՂՀ-ում հայագիտության զարգացման համար գիտական հիմքերի ստեղծման ուղղությամբ:

Արցախում հայագիտության զարգացման համար գիտական հիմքեր ստեղծելու նպատակով կվերագործարկվի «Կաճառ» գիտական գրադարանը, գիտական շրջանառության մեջ կդրվեն Արցախում հրատարակված պարբերականների հավաքածուները, որոնցում արտացոլված են վերջին երկու տասնամյակների իրադարձությունները և բացառիկ արխիվային նյութերն ու չհրապարակված վավերագրերը:

Հայագիտական ուղղվածության գիտական գրադարանի և արխիվի գործունեությունը կնպաստի Արցախում հրատապ գիտական աշխատանքների ու  հետազոտությունների ծավալմանը, հակամարտության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունների համար անհրաժեշտ  սկզբնաղբյուրների շրջանառությանը, ինչպես նաև Արցախի պատմության աղբյուրագիտական բազայի ընդլայնմանը: 

Նշենք, որ ««Կաճառ» գիտական կենտրոն» ՀԿ-ն այն 8 կազմակերպություններից է, որոնք հաղթել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կրթության ոլորտում ծրագրեր իրականացնող կազմակերպությունների համար հայտարարված դրամաշնորհների բաց մրցույթի արդյունքում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter