HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձկնաբուծական նպատակով ապօրինի շահագործվող հորերը կլուծարվեն

Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվելէ բնապահպանության նախարարությանը պետբյուջեի պահուստային ֆոնդից  հատկացնել 107 497,4 հազ. Դրամ` Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող` ձկնաբուծական նպատակով ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող 43 հորերի լուծարման աշխատանքների իրականացման համար:

ՀՀ բնապահպանության նախարարությունը նշված աշխատանքների գնումն իրականացնելու է «Գնումների մաuին»  Հայաuտանի Հանրապետության oրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մաuի 2-րդ կետի համաձայն, բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապեu հայտարարելու:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter