Երկարաձագվել է սիրիահայերին տրված արտոնության ժամկետը
Կառավարությունն, այսօրվա որոշմամբ, թույլատրել է Սիրիայի Արաբական Հանրապետության՝ ազգությամբ հայ քաղաքացիների կողմից Սիրիայի Արաբական Հանրապետությունից 2012 թվականի հուլիսի 1-ից հետո «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ԱՏԳԱԱ 8702 և 8703 ծածկագրերին դասվող ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետների երկարաձգումը` մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը:
Սիրիայի Արաբական Հանրապետության` ազգությամբ հայ քաղաքացիները «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը երկարաձգելու համար մաքսային մարմիններին դիմելիս պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության գրությունը:
Մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը երկարաձգվել է նաև սիրիահայերի` առանց որակավորման քննություն հանձնելու վարորդական վկայականները փոխանակելու ժամկետը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել