HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնի են «ՌեԱնիմանիա» կինոփառատոնի հաղթողները

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «ՌեԱնիմանիա» 5-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի փակման արարողությունը, որի ընթացքում հայտարարվեցին մրցույթային ծրագրում հաղթող ֆիլմերը: Ստորեւ՝ հաղթողների ցանկը.

Ռոբերտ Սահակյանցի հատուկ մրցանակին արժանացավ Ջորջ Շվիցգիբլը Շվեյցարիայից

- Լավագույն Հայկական Կարճամետրաժ ֆիլմի Լեւ Ատամանովի Հատուկ Մրցանակին արժանացավ Նաիրա Մուրադյանի «Բալետը»:

- Լիամետրաժ ֆիլմ անվանակարգում ժյուրիի հատուկ նշման արժանացավ «Ռիո 2096` Սիրո եւ Ցասման Պատմություն»:

- Լավագույն Լիամետրաժ Ֆիլմ անվանակարգում հաղթեց «Իմ Մայրիկը Ամերիկայում է եւ Նա հանդիպել է Բուֆալո Բիլլին»:

- Լավագույն Անիմացիոն Կերպար ճանչվեց Յունգը, Հաստատված է Որդեգրության Համար ֆիլմից

- Կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում ժյուրիի հատուկ նշման արժանացավ «Կռիվ» ֆիլմը

- Ռուբեն Գեւորգյանցը Կինոմիության հատուկ մրցանակը հաձնեց Պրիթ Տենդերին «Թրթուրներ Կերակրողը» ֆիլմի համար:

- Լավագույն Կարճամետրաժ Ֆիլմ անվանակարգում հաղթեց «Ճագարաստանը»:

- Լավագույն հեռուստատեսային և Ուսուցողական հոլովակի անվանակարգում հաղթեց «Անտոնը»:

- Լավագույն Գովազդային Հոլովակ անվանակարգի մրցանակագրի անունը. հաղթող ճանաչվեց «Գլորվող Սաֆարի» հոլովակը

- Լավագույն Ավարտական անվանակարգի հաղթող ճանաչվեց «Շփոթված Երեխան»:

- Կոնվերս բանկի հատուկ մրցանակին արժանացավ Զաքար Դեմիրճյանը:

- Լավագույն Գեղարվեստական/Նկարչական Լուծում անվանակարգի մրցանակին արժանացավ Բիլ Փլիմփթոնի «Դավաճանություն» ֆիլմը:

Հշեցնենք, որ միջազգային անիմացիոն «ՌեԱնիմանիա» կինոփառատոնն այս տարի տոնեց  իր  հնգամյա հոբելյանը, որը համընկնում է հայ անիմացիոն արվեստի յոթանասունհինգ ամյակի հետ: Այս տարին «ՌեԱնիմանիա» փառատոնի համար բացառիկ է նաև  նրանով, որ այն ընդլայնեց իր սփռվածությունը: Նոյեմբերի 1-3-ը  փառատոնը կանցկացվի նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter