HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գողերից մեկին բռնել է տանտերը, մյուսին փնտրում են ոստիկանները

Երեկ՝ ժամը 19.00-ին, ոստիկանության  Արտաշատի բաժնի և Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 31-ամյա Բարեղամ Խ.-ին:
Պարզվել է, որ նա հուլիսի 8-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, ընկերոջ` ոմն Սուրիկի հետ, պատշգամբի պատուհանը բացելով, մի տնից գողացել էր 100.000 դրամ, սակայն փախուստի պահին բռնվել էր տանտիրոջ կողմից և գողոնի մի մասը հետ վերադարձրել:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սուրիկի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter