HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

30 մլն դոլար արժողությամբ նոր վարկ՝ կրթական բարեփոխումները շարունակելու համար

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի կրթության թիմին՝ առաքելության ղեկավար Քրիստիան Աեդոյի գլխավորությամբ: Խումբը Հայաստանում է գտնվում ՀԲ նոր վարկային ծրագրի նախապատրաստական աշխատանքները գնահատելու առաքելությամբ:

Ողջունելով հյուրերին և շեշտելով ՀԲ-ի աջակցությունը կրթության բեարեփոխումների գործում՝  ԿԳ նախարարը նշել է, որ  վարկային նոր ծրագիրը կարևոր նշանակություն ունի սկսված բարեփոխումների շարունակականությունն ապահովելու առումով: Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են վարկային ծրագրի նախապատրաստական աշխատանքների ժամանակացույցն ու առաջնահերթությունները:

Առաջիկա 5 տարիների համար նախատեսված 30 մլն դոլար արժողությամբ վարկը նախատեսվում է կրթության ոլորտի բարեփոխումների համար, դրա հիմնական մասը, մոտ 18 մլն դոլարը ՀՀ ԿԳՆ առաջարկությամբ հատկացվելու է ավագ դպրոցների ծրագրին: Մասնավորապես նախատեսվում է վարկային ծրագրի շրջանակում բարելավել ավագ դպրոցների շենքային պայմանները, ինչը մշտադիտարկման արդյունքներով ՀԲ կրթական թիմի կողմից ևս դիտվել է իբրև առաջնահերթություն: Վարկային ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև բարձրագույն կրթության զարգացմանը միտված նորարարությունների հիմնադրամի ստեղծմանը, ինչպես նաև ՀՀ մարզերում դպրոցներին կից նախակրթարանների    հիմնադրման արդեն սկսված ծրագրի շարունակություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter