
Քաղաքացիները քննարկում են՝ ի՞նչ անել, եթե տրանսպորտը կրկին թանկանա (լուսանկարներ)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ամիսներ առաջ կասեցրեց քաղաքային տրանսպորտի ուղեվարձի սակագնի բարձրացման որոշումը, սակայն վտանգ կա, որ մայրաքաղաքում տրանսպորտի գինը կրկին կբարձրացվի:
Բազմաթիվ փորձագետներ համոզված են, որ Երևան քաղաքում գործող տրանսպորտի սակագինը՝ 100 դրամը, բավարար է նորմալ քաղաքային տրանսպորտ ունենալու համար, նույնիսկ ավելի լավը, քան հիմա է, և թանկացումն արդարացված չէ:
Այսօր, Մաշտոցի պուրակում, մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին՝ քննարկելու իրենց հետագա գործողությունները տրանսպորտի գնի հնարավոր թանկացման դեպքում: Նրանց դիտարկմամբ՝ այսպիսի լոկալ հարցերում քաղաքացիական հասարակության հաղթանակը կարող է նպաստել ավելի խոշոր, համակագային խնդիրների լուծմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել