Մայրն ասել է, թե երեխան մահացած է ծնվել, ինքն էլ դիակը նետել է գետը
Երեկ՝ ժամը 11.30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Սիսիանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Երևանյան այգուն հարակից լճակում նորածնի դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է իգական սեռի նորածնի դիակ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ բաժին է հրավիրվել 1984 թ. ծնված Հերմինե Բ.-ն:
Նա հայտնել է, որ տանը ծննդաբերել է, սակայն տեսնելով, որ նորածինը մահացած է, հաջորդ օրը երեխայի դիակը ցած է նետել կամրջից Որոտան գետը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել