Իվանիշվիլին ներկայացրեց Վրաստանի նոր վարչապետի թեկնածությունը
Վրաստանի գործող վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտնել է իր հետնորդի՝ Ներքին գործերի նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի անունը:
Գործող օրենսդրության համաձայն` նոր վարչապետի հաստատման գործընթացը հետևյալն է.
Պառլամենտական մեծամասնությունը (Վրացական երազանք) կներկայացնի նոր վարչապետի թեկնածությունը երկրի նախագահին` Գեորգի Մարգվելաշվիլիին: Որից հետո նախագահը պետք է վարչապետի թեկնածությունը մտցնի Պառլամենտ` քննարկման: Վարչապետը կներկայացնի Պառլամենտին նոր Կարավարությունն՝ իր ծրագրով: Այնուհետեւ հարցն անցնում է քննարկման կոմիտեներում և Պառլամենտի խմբակցություններում: Նոր վարչապետի թեկնածության,նոր Կառավարության և ներքին լսումների իր ծրագրի քննարկումից հետո հարցը կներկայացվի Պառլամենտի լիագումար նիստին, որն էլ պետք է որոշում ընդունի:
Ըստ պատգամավորների հայտարարության` նոր վարչապետի և Կարավարության հաստատման գործընթացը կշարունակվի 3 շաբաթից ոչ ավել:
Հայտնում է Վրաստանի հայ համայնքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել