HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտության տխուր վիճակի մասին

(Անդրադարձ Մ. Հակոբյանի հոդվածներին) 

Հարգելի Մանե: Շնորհակալ եմ, որ ուշադրություն եք դարձրել իմ կծու ու մի քիչ էլ «զարմանալի» մեկնաբանությունների վրա, Ձեր, իսկապես մտահոգիչ, հոդվածների ներքո, գիտության վերաբերյալ՝ ընդարձակ պատասխանի արժանացնելով ինձ նման ոչ կարեւոր, խնդրի նկատմամբ էլ «անբարյացակամորեն» տրամադրված մի անձի: Թույլ տվեք նախ նկատել, որ իմ դառնությունը, քննադատությունն ու հարցերն անմիջականորեն Ձեզ չեն ուղղված: Ընդհակառակը, ցանկության դեպքում այդ տողերում կարելի էր տեսնել իմ հարգանքը - լուրջ թեմա բարձրացնող լրագրողի հանդեպ: Այստեղ պատասխան խոսքը, բնականաբար, պիտի պատկաներ հենց հասցետերերին՝ գիտության ներկայացուցիչներին, որի վիճակը Դուք ազնվորեն ձգտում եք բարվոքել: Ես պիտի խնդրեմ ինձ ճիշտ հասկանալ: Խնդիրը չափազանց լուրջ է: Միայն լրագրողի անկեղծ ջանքերով, անցյալ փառքը գովաբանելով, կոչ-աղերսներով որեւէ արդյունքի այստեղ դժվար է հասնել, ներկա պրագմատիկ-շուկայական մոտեցումների պայմաններում: Լավագույն դեպքում մեր չքավոր կառավարությունը թերեւս մի 10-15% - ով ավելացնի գիտնականի աշխատավարձը, որը ելք չէ: Այս նկատառումով ես հետեւյալ «հետին» միտքն եմ ունեցել` իմ խայթող դիտողություններով «զայրացնել» ու խոր թմբիրից հանել հուսահատ Հայ գիտնականներին: Կարծում եմ` պիտի համաձայնեք, որ իրենք գոնե պիտի երեւան փողատերերի, ներդրողների, բարեգործների, ազգասերների, պարզապես փառասերների (եւ այլնի) աչքին:

Ցանկացած դրամ տվող, բնականաբար, ցանկանում է նաեւ տեղեկանալ, թե ուր է ուղղվում այն: Եթե միայն ծեր մարդկանց արժանապատիվ գոյության համար է, որոնց ինքը չի էլ ճանաչում, ապա սա, իհարկե, ազնիվ նպատակ է, սակայն շատ փոքր: Եթե այստեղ կարճատեւ կամ հեռահար ներդրում է ենթադրվում, ապա այս դեպքում պիտի ներկայացվի գաղափար, ծրագիր, նախահաշվարկ, պարզաբանվեն ու հիմնավորվեն սպասելիքները, անմիջապես պոտենցիալ մասնավոր ներդրողներին գրավելու համար, եւ ոչ միայն բյուրոկրատ չինովնիկներին: Դրա համար գիտությունն ու գիտնականը առնվազն պիտի երեւան հասարակության առջեւ, մարդկանց հավատ ներշնչող ու խանդավառող ելույթներ լինեն, հասարակ մահկանացուներին հասկանալի մակարդակով գաղափարներ մատուցվեն, որպեսզի գնորդները գտնվեն: Նշանավոր ճանապարհորդ-գիտնական Ֆ. Նանսենն, օրինակ, եվրոպական երեսպաշտ կառավարություններին ի հակառակ, ժամանակին միայնակ դրամահավաք է նախաձեռնել՝ անձամբ դասախոսություններ կարդալով ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ, հացահատիկ գնելով ու բազմաթիվ շարժակազմերով ուղարկելով Ռուսաստան՝ Պովոլժյեի սովյալներին փրկելու նպատակով:

 Ես այս պարզ հանգամանքն եմ նկատի ունեցել իմ անմիջական՝ (գիտնականներին փող տանք, որ ի՜նչ անեն ) հարցով, որը Դուք «աբսուրդային» եք որակել:  

Մենք ինչ ունենք այսօր: Արժանավոր, պատվելի ու հպարտ մարդիկ, պայծառ հիշողություններով, հնացած գրքերով ու մաշված սարքերով շրջապատված՝ նեղացած սպասում են, որ իրենց օգնեն: Ով եւ ինչու՜ համար պիտի այդ անի, թույլ տվեք նորից հարցնել (իրենց, ոչ թե Ձեզ, հարգելի Մանե) Եթե իրենք ապրանք չունեն վաճառելու, կամ շուկա չեն գալիս, չեն ուզում իջնել «էստի համեցեք»- ի մակարդակին, ապա ումի՞ց են նեղանում: Կյանքն ու հարաբերությունները խորապես փոխվել են, եւ որպես գիտնական, նրանք թերեւս, առաջինը պիտի դա հասկանային: Գիտական բարձր կոչումները, հին խաչ ու մեդալները բավարար արգումենտներ չեն արդեն բարվոք սոցիալական վիճակի համար: Ինտերնետով, կամ Մոսկվայի գետնուղիներում ցանկացած մակարդակի ու որակի դիպլոմներ ու դիսերտացիաներ կարելի է պատվիրել մատչելի գներով: Եկ ու տարբերիր կեղծն իրականից: Բարձր ու ազնիվ արժեք կրող մարդը, մտածողը, խնդիր լուծողն ու հավատ առաջացնողը պիտի երեւա իսկական գիտնականի կոչումի տակ, իմ կարծիքով: Որեւէ նշանավոր գիտնականի տեսել ենք արդյո՞ք հասարակությունը կրթող-առաջնորդողի դերում, այս դժվարին ժամանակահատվածում:  (Բացառությամբ երեւի պայծառահիշատակ Ռաֆայել Ղազարյանի, որը սակայն մի քիչ այլ միջավայրից էր:) Կառավարությունն ու ներկա բարքերն իսկապես վատն են, Ձեզ հետ համաձայն եմ: Իսկ գիտնականի կերպարն ու միջավայրն ինչպիսի՜ն է (տես՝ ակադեմիկոս Հանրի Ներսիսյանի հոդվածը ֆեյսբուկում  «20 տարի Նախագահության լծի տակ»:) Մենք տեսանք մեր գրողների, կոմպոզիտորների միջավայրն ու բարքերը: Պնդել վստահորեն, որ գիտնականներն ավելի վեհ արժեքների կրող են, կարծում եմ, սխալ կլինի: Չեմ կարծում վերջապես, որ նրանց սոցիալական վիճակը հիմա ավելի վատն է նրանց համեմատ, ովքեր հետպատերազմյան սովի տարիներին էին գիտություն ստեղծում: Հիմա գրեթե դասախոս չեք գտնի, որը սեփական մեքենայով դասի չգնա (բացի նրանցից, ովքեր քշել չեն կարողացել սովորել:) Իսկ առաջին նվիրյալներն իսկապես քաղցած էին, սակայն խանդավառ ու հավատով լի: Այստեղ է, իմ կարծիքով, հիմնական մեխը գիտության կրակն է մարել!  Դուք ասում եք, թե ՅՈւՆԵՍԿՕ-ն  մերոնց բարձր է գնահատում, իսկ նրանց արժեքավոր հոդվածները տպագրվում ու ցիտվում են հեղինակավոր ամսագրերում, շատ լավ է, իհարկե: Սակայն եթե իսկապես արժեքավոր են, ապա մի տեղ պահանջարկ պիտի գտնեն անշուշտ, էլ ինչո՞ւ հույս դնել ավերված, աղքատիք բյուջեի վրա: Աշխարհը հիմա բաց է, տեղեկատվության միջոցներն անսպառ, կարելի է վաճառել իրենց գիտական ապրանքը դրսում, եթե ներսում առայժմ գնորդը չկա: Այստեղից միայն կարելի է ենթադրել, որ իրականում կամ ապրանք չկա, կամ էլ պահանջված չէ:  

Եթե վերը նշված իմ հարցադրումը Դուք աննդունելի եք համարում, ապա թույլ տվեք հետեւյալ ֆուտուրիստական պատմությունը պատկերել. գիտնականներին ֆինանս հատկացնելու Ձեր արդարագույն պահանջին ի պատասխան, ենթադրենք, մեր պատրաստակամ կառավարությունը միայն հարցնում է. «Ինչքա՞ն է պետք»: «Դե, մի 10 միլլիարդ դոլլար (դրամ չէ)»,-պատասխանում են գիտնականները: «Է լավ, տվեցինք», – ասում է մեր «բարի» կառավարությունն ու ահռելի նոր պարտքեր կուտակելով՝ ապահովում է գիտությանը: Սրանք էլ Հայաստան են հրավիրում 6-7 հազար աշխարհի ամենաառաջնակարգ գիտնականների, 7-8 հազար դոլլար միջին աշխատավարձով, ու նախագծում-կառուցում են մի վիթխարի գեր-արագացուցիչ: Մի տասը տարուց հետո գիտնականները հպարտորեն ներկայացնում են իրենց տքնաջան աշխատանքի զարմանահրաշ արդյունքը. «Ահա, վերջապես բռնված է Հիգգսի բոզոնը»:  Պարտքերի մեջ թաղված, սակայն մեծագույն հույսերով լի, խեղճ կառավարությունը համարձակվում է հերթական «աբսուրդ» հարցը տալ. «Լավ, բռնել ենք, որ ի՞նչ անենք»: 

Հիմա ես պիտի հարցնեմ ու ասեմ երեւի Ձեզ համար շատ ավելի զարմանալի բաներ: Իսկ լրջորեն մտածել ենք երբեւէ, թե ՅՈւՆԵՍԿՕ-ն, Կոռնեյլի համալսարանը, «գիտական ինֆորմացիա գնահատող» ու իր համար վաճառող Թոմսոն Րաուտերս կորպորացիան (եւ այլ հեղինակավոր միջազգային կառույցներ) ովքե՞ր են կամ ի՞նչ շահեր են հետապնդում իրականում: Կարծում եմ, որ ոչ: Դա մեծ թեմա է, եւ եթե լինի հետաքրքրություն կարող եք գտնել ցածը նշված կայքից նաեւ: Ես ցանկանում եմ համառոտ ասել միայն, որ իրական, բնական ու ճշմարիտ գիտության կրակը, մեծի մասամբ, սրանց ջանքերով է հանգել:

 Մեջ բերեմ իմ նախորդ դիտողություններից այս մեկը.

«Այն, որ ֆիզիկան վաղուց խոր ճգնաժամի մեջ է, միայն ես չէ որ նկատել եմ: Տասը հազարից ավելի այլախոհ գիտնական հիմա դառնորեն բողոքում են ներկայումս ընդունված անիմաստ դոգմաների ու պարտադրված հրահանգների դեմ, սակայն նրանց լսողն ո՞վ է Էյնշտեյնը այսպես է գրել. «Ինձ կարող եք համարել ծերացած ապուշ, սակայն ֆիզիկան բոլորովին այլ կերպ պիտի կառուցվի»: Իր կյանքի վերջին 30 տարիներին նա ընդհանրապես դադարեցրել է հարաբերությունները կոլլեգաների հետ, նրանց անվանելով «ուղեղները հանած»: Էրվին Շրյոդինգերը (քվանտային մեխ. հիմնադիրներից) մահացել է միայնակության մեջ՝ վշտից, քանի որ վայ հետեւորդները նենգափոխել են նրա հիմնարար գաղափարը եւ կամայական իմաստ վերագրել նրա ստացած հավասարումներին: Նման դրամատիկ փաստերն ու այլանդակ նենգափոխությունները շատ - շատ են ֆիզիկայի պատմության մեջ, որոնք էլ ֆունդամենտալ բնական գիտությունը վեր են ածել ներկայիս ֆորմալիզմին ու անիմաստ աչքակապությանը (ով,՜ինչի՜ համար է դա արել, ես դա չգիտեմ, այստեղ միայն կռահումներ կարելի է կատարել)»:

Մտածենք մի փոքր, հարգելիներս, թե ինչ սարսափելի ողբերգություն է թաքնված այս տողերի հետեւում, եւ ոչ միայն գիտության անհատ երախտավորների վերաբերյալ, այլ ամբողջ մարդկային հասարակության: Թույլ տվեք ավելացնել նաեւ Մաքս Պլանկի հայտնի խոսքերը, ֆիզիկային վերաբերվող. «Պետք է սպասել մինչեւ ապուշները մահանան , ուրիշ ելք չկա»:  Սակայն պարզվում է, որ Պլանկը խորապես սխալվում էր, նրանք ապուշներ չէին բնավ, այլ մեծ ու նպատակաուղղված քաղաքականության իրականացնողներ, միջազգային մասշտաբով: Այսինքն՝ համասեռամոլության խրախուսման ներկա կոմպանիայից դեռես շատ առաջ, բնական գիտության աղճատման-աղավաղման, բարոյական քայքայման ու ամլացման ծրագիր է ներդրվել, որն էլ հետեւողականորեն իրականացվում է ցայսօր: Ինձ մի մեղադրեք «դավադրության տեսություններ»- ի մեջ, քանի որ այս պնդումն օդից չի վերցված՝ հիմա գոյություն ունի ինտերնետ եւ այնտեղ լեցուն են լրջագույն հեղինակներ, նյութեր ու փաստարկներ, որոնց «պաշտոնական գիտությունը» պարզապես արդեն ի զորու չէ չեզոքացնել: Ասելով, որ մեր գիտնականները տեղյակ չեն աշխարհի նորություններին, ես մասնավորապես, սա էլ եմ նկատի ունեցել: Ցանկանում եմ ասել միայն, որ Հայ գիտությունն այդ քաղաքականության հեռավոր-ծայրամասային զոհերից մեկն է, որի վիճակը շատ ավելի է վատթարացել, երկրի տնտեսական անկման ու տեղական կլանային-ասիական մոտիվներով:

Այսինքն հիմնարար գիտությունը (տեսական ֆիզիկայի պրոբլեմային բաժինները նկատի ունեմ հիմնականում) արդեն նեխել-փթել է ու անպտուղ շոու-բիզնեսի վերածվել: Յուրաքանչյուրի գործն է անշուշտ, ընդունել կամ չնդունել այս մոտեցումը, այստեղ կարելի է միայն աստվածաշնչյան խորհուրդն առաջարկել. «Ով աչքեր ունի, թող ինքը տեսնի»:  

Դուք նշում եք մեր երախտավոր գիտնականների անուները: Հոդվածագրիս բախտ է վիճակվել զրուցել ակադեմիկոսներ Գ. Գուրզադյանի ու Դ. Սեդրակյանի հետ, մասնավորապես: Ես տպավորված եմ նրանց լայնախոհությամբ ու իսկական գիտնականին յուրահատուկ, հետաքրքրասիրությամբ: Սակայն, ցավոք, մեծամիտներ ու անտարբերներ ավելի շատ են հանդիպել եւ ընդհանուր պատկերը խիստ վհատեցնող է:

Իմ կողմից խորապես հարգվող Դ. Սեդրակյանի ներողամտությունը հայցելով, ես ուզում եմ նշել, որ նա չի ընդունում Ժամանակին Հիգգսի բոզոնից էլ մեծ աղմուկ հանած, հիմնարար մասնիկների՝ կվարկների գոյությունը, չնայաց արդեն բաշխված «նոբելներին» ու այլ մրցանակներին: Ինձ համար գոնե նրա դիրքորոշումը չափազանց պարզ է. ազնիվ մտածող լինելով՝ նա ի վիճակի չէ համակերպվել պարտադրվող ստի հետ: Կարո՞ղ է սակայն որեէ հեղինակավոր ու միջազգային ճանաչում ունեցող գիտնական բացահայտորեն հանդես գալ քվանտային ու հարաբերականության տեսությունների (մեծապես նենգափոխված) կամայական դեղատոմս-դոգմաների դեմ: Իհարկե, կարելի է բախտը փորձել ու անմիջապես «կարմիր քարտ» վաստակելով՝ ընդմիշտ հրաժարվել գիտնականի կարիերայից: Այսպիսին է իրականությունը հարգելիներս, եւ ահա թե ինչու գիտնականները միայն լռում են խորիմաստ: Նրանք խճճված են միջազգային շոու-սինդիկատի խեղդիչ ցանցերում եւ վախեցած-հիպնոսացված են, սեփական ուղեղով դատելու, կամ վճռական կարծիք ասելու համար: Թող ներողամիտ լինեն եւ խոսեն խնդրեմ, մեր հայտնի ակադեմիկոսներն ու պրոֆեսսորները եւ, օրինակի համար, ասեն հստակ՝ ովքե՞ր են հավատում Հիգգսի բոզոնին եւ ինչպե՞ս են արդարացնում-հիմնավորում այդ ահռելի ծախսերն ու ստացած «նոբելը»:  Գրեթե համոզված եմ, որ պատասխանը նորից լռություն է լինելու, կամ ավելի վատ, որեւէ երիտասարդ «կոմսոմոլի» բերանով հանդիմանություն ու բարոյախոսական քարոզ ենք լսելու միայն:

 Հիմա թույլ տվեք նվաստիս իր մոտեցումն ու տեսակետն արտահայտել Հայ գիտության հետագա ու արդյունավետ ուղու վերաբերյալ, քանի որ նույնիսկ ճշմարիտ քննադատությունն ու իրականության պարզաբանումը բավարար չեն որեւէ մեկի վերքը դարմանելու համար:  Այստեղ եւս շատ «ծայրահեղական ու ֆանտաստիկ» բաներ պիտի ասեմ, որն ավելի հեշտ է ծաղրի ենթարկել ու անմիջապես հետ շպրտել՝ թենիսի գնդակի նման, քան թե խորապես վերլուծության ու քննարկման արժանացնել:

Վերը նշված պատկերի հետ համաձայն լինելու դեպքում՝ հիմնարար գիտությունը (տեսական ֆիզիկան) բարոյապես ու ֆիզիկապես վախճանվելուց բացի, այլ ապագա չունի: Եւ առաջինը, դա ծանր տնտեսական վիճակի մեջ գտնվող երկրներում պիտի կատարվի, որի ականատեսն ենք: Հարուստները, ընդհակառակը՝ իրենց ձեռքն են վերցնելու ճշմարտություն մատուցելու մենաշնորհը, պարտադրելով բոլորին այն, ինչը նպատակահարմար կհամարվի:

Այս պարագան գիտակցելով, Հայերը պիտի առաջինն ըմբոստանան, իրենց յուրահատուկ խռովարար բնավորությամբ, ստեղծելով իրենց պրոբլեմային հարցերի ֆիզիկա, այնպիսին, որը հիմնվում է բոլորովին այլ արժեքային համակարգի վրա: Ես նկատի ունեմ, բանականությունը, տրամաբանությունը, պատճառականությունն ու օբյեկտիվիզմը – ի հակադրություն քաղաքականության, կամայականության, սուբյեկիվիզմի ու դոգմատիզմի:

Մեր գիտնականները պետք է իրենց հոդվածներն ու արդյունքները ներկայացնեն իրենց ամսագրերի մեջ, իհարկե՝ նաեւ անգլերեն լեզվով, առանց նվազագույն ուշադրություն իսկ դարձնելու ընդունված կարծիքներին ու կեղծ հեղինակություններին:

Որքանո՞վ է հեռանկարային է այսպիսի հուսահատ քայլը:  Պետք է ասել, որ որեւէ երաշխիք իսկապես չկա: Սակայն պիտի գիտակցվի նաեւ, որ այլ ելք էլ հավանաբար չկա: Կամ պիտի փտենք մեզ պարտադրված ճահճի մեջ, կամ փորձենք ստեղծել այնպիսի գիտություն, որին ինքներս անկեղծորեն կհավատանք ու կհարգենք: Ճանաչումն ուրիշների կողմից վաղ թե ուշ կգա այս դեպքում, որովհետեւ իրական արժեքներն անհետ չեն կորչում:  

Իսկ ի՞նչ նախադրյալներ կան հաջողության հասնելու համար: Նախ պիտի ասեմ, որ փուչիկն արդեն չափից շատ ավելին է փչված ու պիտի պայթի անկասկած: Եւ բնականաբար, այն առաջինը պայթեցնողը պիտի ամենաշատը շահի: Այստեղ պիտի ասեմ անսպասելի ու դժվար հավատալի եւս մի բան, այս անգամ ստիպված լինելով ցուցաբերելու չլսված մի անհամեստություն: Ձեր խոնհար ծառան, իր համեստ գիտելիքներով, շատ վաղուց աշխատում է վերը նշված սկզբունքներով եւ, իր խորին համոզմամբ՝ հասել է նշանակալից հաջողությունների: Ստացված են բազմաթիվ կոնկրետ ու կարեւոր արդյունքներ, կան նաեւ հաստատող կարծիքներ ու գնահատականներ: Այս բոլորը հիմք են տալիս հեղինակին միարժեքորեն պնդելու, որ տեսական ֆիզիկայի ներդաշնակ-ավարտուն շենքի կառուցումը լիովին լուծելի խնդիր է: Ֆիզիկոսների համար ասեմ, որ միայն հայտնի-ստուգված էլեկտրոդինամիկայի պատճառական սկզբունքներից ելնելով, կարելի է բացատրել ամբողջ միկրոաշխարհը՝՝ քվանտային երեւույթները, տարրական մասնիկների էությունները, նրանց բոլոր տեսակի փոխազդեցություններն ու անհատական հատկությունները:    

Այդ աշխատանքները կարելի գտնել նշված կայքի մեջ (անգլերեն եւ որոշ բացատրություններ-մեկնաբանություններ՝ ռուսերեն): Խնդրեմ, եթե կառաջանա հավատ ու հետաքրքրություն,պատրաստ եմ համագործակցելու:

Պատրաստ եմ նույնիսկ դրամական որոշ միջոցներ հատկացնելու նրանց, ովքեր հանձն կառնեն իմ ներկայացված հոդվածներն ու նյութերը մանրամասն ուսումնասիրելու ու ներկայացնելու: Այնտեղ կա հոդված մասնավորապես՝ նուրբ ստրուկտուրայի հաստատունի վերաբերյալ: Այն ֆոտոմետրիկ չափումներ է առաջարկում, որն իրականացնելու խնդրանքով ես ժամանակին փորձել եմ կապվել Ա. Իշխանյանի, Պապոյանի (ի–նետով) եւ, Ձեր թերթի միջոցով՝ նաեւ Ռ. Հովսեփյանի հետ (տես՝ իմ մեկնաբանության մեջ), սակայն պատասխանի չեմ արժանացել:

 Այս նույն հոդվածի հրատարակման համար ժամանակին շատերին եմ դիմել: Ցանկանում եմ նշել հանգուցյալ պրոֆեսսոր Հ. Ղորխմխզյանի փայլուն կարծիքը, ակադեմիկոսներ, Հարգելի Դ. Սեդրակյանի եւ Վ. Հարությունյանի բարյացկամ մոտեցումները եւ, հոդվածը մերժող՝ հարգելի Է. Չուբարյանի բացասական կարծիքը (որն այնպիսին է, որն ուղղակի չէր կարելի գրել!) Այդ նյութերն ու կարծիքները, (ինչպես նաեւ դրսից ստացված գնահատականներն ու հղումը) ես Ձեզ եմ տրամադրում առանձին թղթապանակով՝ կարող եք տնօրինել ինչպես հարկ կհամարեք, հարգելի Մանե!

 Ասեմ նաեւ, որ շատ հոռետեսորեն եմ տրամադրված եւ առանձին սպասելիքներ չունեմ մեր Հայ գիտնականներից: Սակայն պարտքս եմ համարում նորից փորձել եւ այս հնարավորությունը նրանց առաջարկել: Ես խնդրում եմ միայն որպես պատասխան գոնե այսպիսի անմիտ խոսքեր չուղղել ինձ. «Ձեր մոտեցումները չեն համապատասխանում ժամանակակից Ֆիզիկայում ընդունված հիմնարար սկզբունքներին», քանի որ այդ հենց ինքս եմ ասում ի սկզբանե:

 Անկեղծ բարեմաղթանքներս Հայոց հիմնարար գիտությանը: 

Գեւորգ Կիրակոսյան

 Տես՝ http://physics-real.ucoz.com/

Մեկնաբանություններ (28)

Վեհարի
Վիճաբանողներից նրաք ովքեր գտնում են թե պետք է գիտությունը ֆինանսավորել, դրանով հաստատում են փաստը, որ մեր կառավարությունը և իշխանությունը այդ կարևոր հարցի մասին մեղմ ասած գաղափար չունի: Հակառակ կողմն էլ, գիտության տխուր վիճակ ասելով, հիմնականում նույն միտքն է արտահայտում: Սակայն նկատեք, ինչպիսի ագրեսիվություն նրանց կողմից ովքեր պաշտպանում են փակուղիում հայտնված այսօրվա գիտությանը: Ինչպես երևում է այս երրորդ կողմը համատարած տգիտությունից է ձեռքերը տաքացնում և այդ պատճառով սարսափում է Ճշմարտությունից:
Հայկո
Նարինե! Դուք գրում եք - ,, հեղինակը պնդում է, որ գիտական վերլուծություն կամ գիտական հոդված է ներկայացրել,, - ես ճիշտն ասած չտեսա թե որտեղ է ,,պնդած,,: Վերեւը պարզ գրած է (Անդրադարձ Մ. Հակոբյանի հոդվածներին:) Կամ որ հանկարծ պնդեր թե պոեմ է, խմբագիրն էլ պիտի ,,պիտակավորեր,, ու զգուշացներ որ գիտեք էս պոեմ չի, այլ ուրիշ բան (?) Փոխանակ մտածեք ինչ է ասված - փորձում եք մի ձեւով բերան սվաղել
Վեհարի
Ներքևում բերածս հղումներով դիտեք գիտության իրական վիճակի մասին տեսահոլովակներ,՝ Пример лженауки Эйнштейна http://www.youtube.com/watch?v=XYNbx6Aib3I А.Эйнштейн украл теорию относительности у Пуанкаре http://www.youtube.com/watch?v=STZcIs97GdE
Նարինե
Հարգելի Գևորգ և Վեհարի, եթե հեղինակը պնդում է, որ գիտական վերլուծություն կամ գիտական հոդված է ներկայացրել, ապա ինչպես կարող են մասնագիտությունն ու աշխատանքի վայրը կապ չունենալ: Ես հարգանքով եմ վերաբերվում բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ազատ ժամանակը տրամադրում են իրենց հետաքրքրող թեմաները ուսումնասիրելուն, բայց վաղուց արդեն ժամանակն է, որ հետաքրքրություններն ու նախասիրությունները տարբերենք գիտությունից ու պրոֆեսիոնալիզմից: Հիմա այս հոդվածին ինչպե՞ս վերաբերվենք, որպես գիտական վերլուծությո՞ւն, թե՞ պարզապես ոչ մասնագետի դատողություններ հիմնախնդրի վերաբերյալ: Առաջինի դեպքում ես մնում եմ իմ կարծիքին, որ դա անթույլատրելի է, իսկ երկրորդի պարագայում կրկին մնում եմ իմ կարծիքին, որ համապատասխան նշում է պետք տեղադրել հոդվածի սկզբում: Իսկ խոսքի ազատության վերաբերյալ իմ դիրքորոշումը հստակ հայտնել եմ նախորդ մեկնաբանության մեջ՝ ցանկացած կարծիք պետք է հրապարակվի, խնդիրն այստեղ հրապարակվող նյութը խմբագրի կողմից որպես մասնավոր կարծիք կամ գիտության վերաբերյալ հոդված պիտակավորելու մասին է:
Գեւորգ
35-ին: Շնորհակալություն Վեհարի! Տես իմ թիվ 13 -ը:
Հայկո
Այ Նարինե բա էտ ամոթ բաները ոնց էս կարդալու: Փորձեցի կարդամ, ես էլ շատ բան չհասկացա, բայց տղամարդ հալովս գեշ կարմրեցի ...
Մեկը
Հայկազ ջան, ասեմ, որ էդ բոզոինին բռնել են, որ մի լավ քոթակեն-սատկացնեն, ընդհանրապես բոզոիններին պետք ա քոթակել-սատկացնել, եթե բռնես, իհարկե: Իսկ ինտրեգալը ինտրիգ բառից չի, ինտեգրալ ա:
Վեհարի
Հարգելի Նարինե, 1600 թվականին անթույլատրելի էր համարվում ասել թե իբր Երկիր մոլորակը գնդաձև է,՝ Ջորդանո Բրունոյին այդ խոսքերի համար խառույկի վրա այրեցին: Այսօր եթե ինչ որ մեկը հայտնաբերել է ճնշող մեծամասնության համար անտեսանելի ,,գնդաձևություն,, ապա Ձեր կարծիքով անթույլատրելի է՞ այդ կարծիքը տեղադրել որպես գիտության մասին հոդված: Իմ կարծիքով, կարծիքներն ազատ արտահայտելու դեմ գործողությունները, նույն 1600 թվականի Գիտությունը տխուր վիճակում թողնող խառույկներով ինկվիզիցիան է:
Հայկազ
աչքիս ոնց երեւում է էս թերթը պտի փակեն: Բա գոնե մեկը ըտենց էլ չասի թե էդ բոզոինը ինչ ա կամ ինչի են բռնել: Հասկացանք որ ջաղացը գիտնականի խելքի բան չի, սլեսարի գործ ա: Երեխի դասատուին հարցրի թե բա գիտնականի գործն ինչա, ասեց իրանք ինչ որ ինտրեգալներ են հաշվում:
Գեւորգ
Նարինեին: Աչիկ ջան, ով ուզում է ծանոթանալ նախ ինքն է ներկայանում: Իմ տպագիր էջերի ընդհանուր թիվը կազմում է՝ անգլերեն մոտ - 160 էջ: Ռուսերեն - մոտ 460: Եթե գիտենամ կկարդաս (հասկանալու ցանկությամբ) կուղարկեմ: Մասնագիտությունս ու գործի տեղը շատ կարեւոր չեն: Հիմա ես պաշտոնապես թոշակառու եմ: Հասցես պիտի որ նկատած լինեիր, եթե հոդվածներից բացել ես:
Նարինե
Գևորգն իր մեկնաբանություններում մի քանի անգամ առաջարկում է մտնել հոդվածի ներքևում դրված հղումով և ծանոթանալ իր մասնագիտական գործունեությանն ու աշխատություններին: Կարծում եմ ցանկացած լուրջ մարդ, առավել ևս գիտնական, այդ կայքը նայելուց հետո կկարողանա սեփական եզրակացություններն անել հեղինակի մասնագիտական որակների մասին: Արամի հարցն այդպես էլ անպատասխան է մնում, թե որտեղ է աշխատում Գևորգը, տեղադրված են ընդամենը մի քանի կցկտուր հղումներ. հետաքրքիր է՝ քանի տարվա գիտական աշխատանքի արդյունք են այդ փոքրաթիվ հոդվածները: Գևորգի կայքն իրոք որ կարելի է վերնագրել՝ «Գիտության տխուր վիճակի մասին»: Ճիշտ կլիներ, որ Հետքը սա տեղադրեր ոչ թե որպես հոդված, այլ ինչպես նման դեպքերում ընդունված է, հատուկ նշում աներ, որ ի պատասխան Մանե Հակոբյանի այսինչ հոդվածի, ստացել ենք ներքոգրյալ նյութը/անհամաձայնությունը, որը նույնությամբ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Տվյալ ձևով տեղադրելու դեպքում գոնե պարզ կլիներ, որ Հետքը ոչ թե գիտության վիճակի վերաբերյալ հերթական հոդվածն է ներկայացրել, այլ պարզապես երկրորդ կողմի պատասխանն է հրապարակել՝ ելնելով խոսքի ազատության սկզբունքներից, ինչպես և պարոն Բաղդասարյանը առաջարկել է նախորդ հոդվածի մեկնաբանություններում: Կարծում եմ Հայկի մտահոգությունն էլ հենց վերաբերվում է նրան, որ սա տեղադրվել է որպես գիտության մասին հոդված, ինչն անթույլատրելի է:
Հայկ
Մանե ջան քանի որ հոդվածը գրաված էր ի պատասխան Ձերի եւ Հետքում գիտության մասին նյութեր Դուք եք գրում, ես ենթադրեցի որ էս թյուրիմածությունն էլ ա տպվել Ձեր հրավերով: Եթե Դուք իրոք կապ չունեք սրա հետ ուրեմն վերը գրածս վերաբերվում ա Հետքին (ինչպես եւ ի սկզբանե գրել էի):
Մանե
Հարգելի Հայկ, իհարկե ցավալի է Ձեր՝ նման մեկնաբանությունը: Միայն ասեմ, որ ես լրագրող եմ և ոչ թե պայծառատես, հետևաբար չեմ կարող գուշակել, թե իմ որ նյութը ինչպիսի արձագանք կստանա: Ավելին՝ ես «քննարկում հավաքելու» կարիք չունեմ, ոչ էլ ներկայացնում եմ որևէ լրատվամիջոց, որպեսզի դիտումների քանակով «բարձրացնեմ» նրա ռեյտինգը: Կարծում եմ՝ Ձեր բարկության համար ճիշտ հասցե չեք ընտրել:
Աննա Գևորգյան
Հայկ, գուցե բարկությունդ տեղին է, որոշ իմաստով կիսում եմ ես էլ, բայց լավ չէ, որ ոչ մի կերպ չես նկատում, որ հիմա գրում ես Գևորգ Կիրակոսյանի հոդված տակ և ոչ թե Մանե Հակոբյանի։
Հայկ
Ինչ ինչ բայց Հետքից սենց բան չէի սպասում: Էս տգիտությունը խի՞ եք տպել: Որպես ազատ խոսքի դրսևորում՞: Սենց որ գնա մսագործներից հարցազրույցներ կվերցնեք վիրաբուժության մասին: Էդ երկրում պրոֆեսիոնալիզիմի նշույլ անգամ չի՞ մնացել: Ամոթ ա հանեք սա:
Հայկ
Մանե, շնորհակալություն պարզաբանման համար: Այսուհետ լուրջ չեմ վերաբերվի Ձեր նյութերին եւ կփորձեմ շրջանցել դրանք: Մի խորհուրդ' մի կիրառեք այն էժանագին հնարքները որը օգտագործում են մեր մյուս լրատվամիջոցները ռեյտինգ (կամ ինչպես դուք եք ասում' «քննարկում») հավաքելու համար: Չե՞ որ դուք պայքարում եք հենց այդ ցածր արժեքական համակարգի դեմ:
Մանե
Հարգելի Հայկ, Հարգելի Գևորգ, առաջին հերթին՝ այստեղ ինչ-որ թյուրիմացություն կա. ինչո՞ւ եք ինձ դիմում կայքը մաքրելու համար: Դուք ինձ քննադատում եք մի բանի համար, ինչի հետ ես կապ չունեմ: Ես պարզապես թղթակցում եմ, նյութերս հաճախ ուղարկում եմ հրապարակելու նաև Հետքում, երբեք չեմ մերժվում, ինչի համար շնորհակալ եմ: Այսքան բան:
Հայկ
Արամին էլ կխնդրեի Կարլ Սեգանից մեջբերում չանի: Նրա համալսարանը «հանգցրել ա բնական գիտության կրակը» :ՃՃՃ
Հայկ
Մանե, բնակաբար ի նիկատի ունեմ առաջինը: Եւ ես այստեղ ոչինչ չեմ քննարկում, այլ միայն փորձում եմ հասկանալ արժե երբևէ նորից մտնել էս կայքը թե ոչ: Սպասում եմ Ձեր միանշանակ բացատրությանը:
Հայկ
Մանե ջան չնայած Ձեզ չեմ ճանաչում, բայց վերջերս մեծ հաճույքով կարդում էի Ձեր բոլոր հոդվածները և հարցազրույցները: Ու կարծում եմ ոչ միայն ես: Բայց էս հոդվածը կտրուկ ամեն ինչ փոխում ա: Եթե չեք ուզում հանել այն, ապա գոնե բացատրեք թե կոնսպիրոլոգի (որի մասին առաջին անգամ իմացա էս հոդվածից) կարծիքը տպելու իմաստը որ՞ն ա: Դուք մի կողմից պայքարում եք տիրող համատարած դիլետանտության ու անիրազեկության դեմ մյուս կողմից տարածու՞մ եք այն:
Հայկազ
Հասկացանք որ գիտնականներին փող է պետք, բայց լաց ու կոծով ով ում փող կտա, կարող ա մի թուլափայ գցեն: գոնե մի քամու ջաղաց շինեիք այ տնաշեններ:
Գեւորգ
To 9: If you can read Armenian so you can write also! What sense your' cheapest demonstration then?
Գեւորգ
1. To Alex: You need just click on the reference and look there (see: under article) 2. Մեկը - ին: //Բայց չէ որ միկրոաշխարհում լրիվ ուրիշ կարգի փոխազդեցություններ են, որոնք էլեկտրոդինամիկայի հավասարումներով չեն բացատրվում// - Այդպես ընդունված է կարծել մեծամասնության կողմից: Ձեզ հարկավոր է ուղղակի ժամանակ տրամադրել եւ ուսումնասիրել աշխատանքները (տես կայքը )- սակայն պետք է ասեմ, որ դա 1-2 օրվա գործ չէ:
Alex
This article shows that idiots will never die away. Poor Plank's dream has gone vain. May ask the editor to remove this shameful material?
Aram
Gevorg, please indicate where are you working (դա շատ չէ, ես էլ այնտեղ եմ ...). Also, please provide a reference to your publications so we can educate ourselves about your hidden genius.
Վեհարի
Ենթադրենք ինչ որ մեկը ստեղծել է «Արմենիկում»-ի նման մի դեղ: Այդ դեպքում համոզված եք արդյոք, որ ինչ որ վարչապետ այդ դեղամիջոցի գաղտնիքը չի վաճառի և գումարը չի գրպանի և վերջում չի լռելու …: Ենթադրենք մի գյուտարար էլ ստեղծել է Հայաստանի պաշտպանության նպատակով ատոմային ռումբից էլ ավելի ուժեղ և հուսալի զենք, ինչ եք կարծում այդ գյուտարարը եթե կռահել է նման զենք ստեղծել ուրեմն չի կարող կռահել թե այդ զենքը եթե հանձնի մեր թալանչի Հանրապետության կառավարիչներին ապա նրանք այն չեն վաճառելու դրա գինը գնահատող մեր թշնամուն որից հետո չեն վերացնելու այդ գյուտարարին և չեն լռելու այդ մասին: Մասնագիտական որակի վրա սահմանափակում դնելու առաջարկ անողը նախ և առաջ պետք է բացատրի թե ինչ մեխանիզմով ենք որոշելու թե մասնագիտական որակը որն է և ով է որոշելու: Նման առաջարկ կարող է անել միայն ՀՀ Ներկայիս նախագահը, նրան ենթակա պնակալեզները և նաև այն մարդը որը իրերի իրական դրությունից գաղափար չունի;
Հայկ
Նորից եմ դիմում Հետքին: Տարբեր կարծիքներ հրապարակելը լավ միտք ա: Բայց եթե այդ կարծիքների մասնագիտական որակի վրա չի դրվում բացարձակապես ոչ մի սահմանափակում, ապա ունենում ենք փողոցային (տվյալ դեպքում կասեի նույնիսկ միջնադարյան) մակարդակի քննարկում: Չեմ տեսնում թե սա ոնց կարող է օգնել գիտության կամ նրա մասին իրազեկության զարգացմանը:
Վեհարի
Պարոն Հայկ, Դուք օգտվում եք էլեկտրականությունից, սակայն մինչ օրս մեզնից ոչ մեկը իրականում չգիտի թե ինչ է այն: Բոլոր դասագրքերը, և պաշտոնական գիտությունը Ձեզ համոզել են թե Երկիր մոլորակը դեպի իրեն է ձգում մեզ և տիեզերական հեռավոր այլ մարմիններին: Սակայն ըստ տրամաբանության օրենքների և ըստ որոշ գիտնականների հիմնավորումների տիեզերական մարմինները ոչ մի կերպ չեն կարող տիեզերական դատարկության միջոցով իրար ձգել: Գիտեք արդյոք, որ ինչ որ գերեկամուտների տեր մեծահարուստ մարդիք , վաղուց հայտնաբերված քաղցկեղի բուժման գաղտնիքը, իրենց միջոցներով մարդկությունից գաղտի են պահում: Մի փոքր ստահակների խումբ, հանուն գերեկամուտների ուղղորդում է գիտությունը իր ուզեցած հունով և Դուք այդ մասին լսել անգամ չե՞ք ուզում: Ասում են վիճաբանությունից ճշմարտությունն է ծնվում, իսկ շատ հարգարժան Մանե Հակոբյանի և Գեւորգ Կիրակոսյանի երկխոսությունը շատերի աչքերը կբացեն, համենայն դեպս խորհուրդ եմ տալիս համացանցում գտնել ակադեմիկոս Ацюковский В.А.-ի դասախոսությունների մակարդակով նյութեր կամ սկսել դիտել ասենք՝ ВИЧ и СПИДа нет! Это ЛОЖЬ! http://www.youtube.com/watch?v=u_0miYfMa5A&feature=related կասկածելի համարվող նյութերից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter