HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաերթ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին. քաղաքացին մահացել է

Նոյեմբերի 3-ին` ժամը 22.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի ճանապարհի աջ մասում տղամարդու դիակ կա:

«Պարզվել է, որ ժամը 22.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 54-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1968 թ. ծնված Արմեն Թորոսյանին և դիմել փախուստի: Ա. Թորոսյանը տեղում մահացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմած վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն»,- հայտնում է ՀՀ ոստիկանությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter