Դժբախտ դեպք Նորքի 8-րդ զանգվածում. բնակիչը լուսամուտից վայր է ընկել և տեղում մահացել
Այսօր` ժամը 13.49-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 26 շենքի բնակիչներից Ն. Ս. (ծնվ. 1987թ.) լուսամուտից վայր է ընկել և տեղում մահացել, իսկ բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել