HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կա ընդամենը 2 շաբաթ՝ փոքրիկի կյանքը փրկելու համար

1-ամյա Արտյոմ Ոսկանյանի առողջությունը օրերս կտրուկ վատացել է: Նրանք ապրում են Հրազդան քաղաքում: Հոկտեմբերի 20-ին նկատվել է թուլություն և ճնշման բարձրացում: Հոկտեմբերի 23-ին ընտանիքը դիմել է Նաիրի բժշկական կենտրոն, որտեղ կատարվել է երեխայի գլխուղեղի МРТ:

Հոկտեմբերի 24-ին Նաիրի բժշկական կենտրոնից տրվել են կատարված МРТ-ի պատասխանները, ըստ որի 1-ամյա Արտյոմի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի 3-րդ փորոքի ուռուցք 5,4 X 6,2 X 5,3 սմ. չափսի: Բժիշկները Հայաստանում նման վիրահատություն կատարելու հնարավորություն չունեն:

Վիրահատությունը պետք է կատարվի Գերմանիայում: Նախնական գումարը կկազմի 40 000 եվրո, սակայն ընտանիքը կարողունակ չէ այն վճարել: Ամուսիններ Դիաննա Սիմոնյանն ու Արմեն Ոսկանյանն ունեն 2 շաբաթ ժամանակ որպեսզի գտնեն վիրահատության անհրաժեշտ գումարը, հակառակ դեպքում 2 շաբաթից նրանք կկորցնեն 1-ամյա երեխային:

Արտյոմ Ոսկանյանի ծնողները կանգնել են ֆինանսական դժվարությունների առաջ և խնդրում են բոլոր բարեգութ մարդկանց երեխային շտապ վիրահատության համար հնարավորին չափ դրամական աջակցություն ցուցաբերել: Բացվել է հաշվեհամար ՎՏԲ – Հայաստան բանկի Հրազդան մ/ճ-ում:

AMD – 16025080099400

USD – 16025080099401

EUR – 16025080099402

RUR – 16025080099403

«Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնություն

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter