HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջադեպից տուժած 4 ոստիկանների բուժումը շարունակվում է

Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած միջադեպից հետո Երևանի տարբեր բժշկական կազմակերպություններ տեղափոխված անձանցից այս պահին 4 ոստիկան է շարունակում բուժումը:

«Մալաթիա» բժշկական կենտրոնի նյարդաբանական բաժանմունքում  գտնվող երկու ոստիկանից մեկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, իսկ մյուսը վնասվածքներ ունի ճակատային հատվածում:

Եվս 2 ոստիկան բուժօգնություն է ստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոնում: Նրանցից մեկն ունի գանգուղեղի, իսկ մյուսը` ծակած վնասվածք:

16-ամյա քաղաքացիական անձը, բուժզննում անցնելով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, դեռ երեկ դուրս է գրվել:

Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: 

 

 


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter