HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախախորհրդարանը հայտարարել է իր շարքերը մտած ոստիկանի մասին

Նախախորհրդարանը հայտարարություն է տարածել իր «աջակից» Արման Արշակյանի մասին, որը իրականում ոստիկան է: Ահա դրա տեքստը.

«Որպես Նախախորհրդարանի աջակից գրանցված քաղաքացի Արման Արշակյանը երեկ` նոյեմբերի 5-ին, Մաշտոցի պուրակում հայտարարություն է արել, որ ինքը Նախախորհրդարանի աշխատող է, սակայն դրա համար չի վճարվել:

Նախախորհրդարանի քարտուղարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Նախախորհրդարանը կամավորական հիմունքներով գործող ազգային-քաղաքական նախաձեռնություն է և աշխատողներ չունի, իսկ նրա անդամներն ու աջակիցներն իրենց գործունեության համար վճար չեն ստանում:

Քաղաքացի Արման Արշակյանը որպես Նախախորհրդարանի աջակից է գրանցվել շուրջ երկու ամիս առաջ: Առաջին իսկ օրերից մեզ հայտնի է եղել, որ նա աշխատում է ոստիկանության և Սամվել Ալեքսանյանի համար: Եվ երբ նա արդեն սկսեց Նախախորհրդարանի աջակիցների շրջանում Սամվել Ալեքսանյանի օգտին քայքայիչ աշխատանք կատարել, որոշում կայացվեց նրան հեռացնելու մասին»:

Մեկնաբանություններ (2)

aha te inch...
lav el photoshop eq arel....et volortum el cuyc tviq dzer [email protected]@ photocreator Exiayi gorcna....bravo...
optima
Մտի իրա ֆեյսբուքի էջը ու նայի....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter