«Օգնիր Քեզ»-ի առաջարկը
«Օգնիր Քեզ» հասարակական նախաձեռնության առաջին հավաքը կկայանա վաղը: Այն ստեղծվել է որպես արձագանք սոցիալական ցանցերում շուրջ 10 օր առաջ բարձրացած դժգոհության ալիքի վրա, որտեղ շատերն իրար կամ արտիստներին էին մեղադրում բարեգործություն չանելու համար:
«Օգնիր Քեզ» հասարակական նախաձեռնության խումբը կոչերի ու դժգոհության փոխարեն առաջարկում է գործել և համախմբվելով աջակցել նրանց, ովքեր դրա կարիքն իսկապես ունեն:
Հանդիպման ընթացքում կներկայացվեն առաջին մի քանի ընտանիքը/խնդիրը և կպատմվի նախաձեռնության մասին, որին կարող են միանալ բոլոր քաղաքացիները:
Նպատակը մեկն է` օգտակար լինել մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը, սակայն չունեն պետությունից կամ այլ հաստատություններից օգնություն ստանալու հնարավորություն:
Հանդիպումը տեղի կունենա Խնկո Ապոր անվան գրադարանի դահլիճում, ապրիլի 16-ին, ժամը 14:00
«Օգնիր Քեզ» հասարակական նախաձեռնության հիմնադիր խումբ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել