Արտգործնախարարը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին
Նոյեմբերի 7-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Փարիզ` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութան նախարարական համաժողովին:
Նոյեմբերի 8-ին նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մարսել, որտեղ ներկա կգտնվի ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը:
Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել