HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտավազդ Հարությունյանը զինդատախազ է նշանակվել

Հայաստանի Հանարպետության նախագահի` 2013թ. նոյեմբերի 6-ի հրամանագրով Արտավազդ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ:

Արտավազդ Հենրիկի Հարությունյան

Արդարադատության 1-ին դասի խորհրդական

Արտավազդ Հենրիկի Հարությունյանը ծնվել է 1965թ.-ի օգոստոսի 5-ին Գյումրում: 

1990թ. ավարտել է ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետը:
1984-1986թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1990-1992թթ. աշխատել է Նաիրիի շրջանի դատախազության ստաժոր,քննիչ:
1992-1996թթ՝ Երևան քաղաքի դատախազության ավագ քննիչ:
1996-1999թթ՝ ՀՀ զինվորական դատախազի օգնական:
1999-2007թթ՝ ՀՀ զինվորական դատախազության քննչական բաժնի պետ:
2007-2012թթ՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ պաշտպանության նախարարության քննչական վարչությունում քննվող գործերի բաժնի պետ:
2012թ. դեկտեմբերի 13-ից 2013թ. նոյեմբերի 6-ը զբաղեցրել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնը:
ՀՀ Նախագահի 2013թ. նոյեմբերի 6-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Պարգևներ.
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է ՀՀ գլխավոր դատախազի հրամանով:
ՀՀ վարչապետի 2003 թվականի հունիսի 30-ի որոշմամբ խրախուսվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
ՀՀ պաշտպանության նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 20-ի հրամանով պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով:
ՀՀ պաշտպանության նախարարի 2011 թվականի հունիսի 28-ի հրամանով պարգևատրվել է «Ծովակալ Հ.Ս. Իսակով» մեդալով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter