Կստեղծվի «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն»
Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման մասին» hամաձայնագրի կնքման առաջարկությանը:
Համաձայնագրում նշված է, որ կենտրոնի ստեծման նպատակը Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների տարածքներում արտակարգ մարդասիրական աջակցության խնդիրների կատարումն է: Կենտրոնն, ըստ համաձայանգրի, իրավունք ունի ստեղծել մասնաճյուղեր Հայաստանի Հանրապետության տարածքում: Այն հանդիսանում է միջկառավարական մարդասիրական ոչ առևտրային կազմակերպություն` օժտված իրավաբանական անձի իրավունքներով:
Համաձայնագրի իրականացումը հանձնարարվում է Կողմերի լիազոր մարմիններին, հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը, ռուսական կողմից` Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարարությանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել