HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Marie Claire Travel» ամսագիրը մեծածավալ հոդված է հրապարակել Հայաստանի մասին

«Marie Claire Travel» հայտնի ամսագրի իտալական տարբերակը 2011 թ. հուլիս-օգոստոս համարում Հայաստանի մասին 20 էջանոց մեծածավալ հոդված է հրապարակել` «Ուր շնչում են քարերը. ուխտագնացություն դեպի Քրիստոնեական Հայաստանի սիրտը» («Dove la pietra respira. Peregrinazione nel cuore dell’Armenia Cristiana») խորագրի ներքո:

Ամսագիրն ընթերցողներին է ներկայացնում հայկական պատմամշակութային և հոգևոր հարուստ ժառանգությունը, ինչպես նաև ներկայիս Հայաստանի Հանրապետությունը: Հոդվածում առկա են բարձրորակ լուսանկարներ  և բազմապիսի տեղեկություններ Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար:

Այս մասին հայտնում են արտգործնախարարությունից: 

Մեկնաբանություններ (1)

Վահե-2010
Լավ է, որ ներկայիս Հայաստանի մասին հաջողվում է կատարել բարձրորակ լուսանկարներ, սակայն զարմանալին այն է թե դա ինչպես է հաջողվում երբ մեր գյուղերից մեծ մասում աղբահանության մասին գաղափար անգամ չունեն: ԵՎ թե մեր գյուղերի և թե քաղաքների մեծ մասի կոյուղագծերը պարզապես դեպի մոտակա առուներն ու ձորակներն են ձգվում: Սակայն որքան էլ թաքցնենք, շուտով այդ բարձրորակ ֆոտոնկարները մեր բնության աղտոտությունների հոտն էլ կլուսանկարեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter