HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀՔԾ պետին

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին գրություն է ուղարկել: Պատգամավորը երեկ այցելել է ոստիկանության ձերբակալվածների պահման վայր եւ հանդիպում ունեցել նոյեմբերի 5-ին Երեւանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ձերբակալված անձանց հետ:

Նրանցից Շանթ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել է, որ իր նկատմամբ բռնություն են կիրառել անձամբ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը:

Շանթ Հարությունյանը նաեւ ասել է, որ ոստիկանության պետի տեղակալը սպառնալիքներ է հնչեցրել նաեւ իր որդու հասցեին եւ «սեռական բնույթի նվաստացուցիչ հայհոյանքներ տվել», ինչի ժամանակ մի խումբ ոստիկաններ պահել են իր ձեռքերը:

Անձամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից բռնության ենթարկվելու մասին հայտարարել է նաեւ ձերբակալված ազատամարտիկ Վարդան Վարդանյանը:

Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ վերը նշված հայտարությունները օրենսդրությամբ սահմանված կարգով քննության կառնվեն:

Նշենք, որ ոստիկանությունն այսօր պարզաբանում է տարածել, որով մերկապարանոց է որակել ձերբակալվածներին բռնության ենթարկելու մասին պատգամավորի` մամուլում արված հայտարարությունը:

Մեկնաբանություններ (1)

Վեհարի Առաքելյան
Սա այն դեպքն է, ըստ որի ՀՀ նախագահը պարտավոր է Վլադիմիր Գասպարյանին հեռացնել զբաղեցրած պաշտոնից: Եթե չհեռացնի ապա նա ևս կդառնա մեր հերոսների նկատմամբ բռնություն կիրառող, հերոսների որդիներին սեռական բնույթի նվաստացուցիչ հայհոյանքներ տվող: Եթե այդ բանը չանի անմիջապես, ես անձամբ կպահանջեմ նրա դեմ քրեական գործ հարուցել: ԵՎ ըստ օրենքի պարտավոր են Վլադիմիր Գասպարյանին քրեական պատասխանատվության ենթարկել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter