HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-իրաքյան տնտեսական համագործակցություն

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստի շրջանակում այսօր Երեւանում տեղի ունեցավ հայ-իրաքյան գործարար համաժողովը, որի բացմանը ներկա էին միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներ, Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ Իրաքի փոխվարչապետ Ռոուշ Նուրի Շաուեյսը:

«Իրաքն ունի հսկայական շուկա եւ այն մեծ հետաքրքրություն կներկայացնի նախեւառաջ հայ արտահանողների համար: Այդ առումով` միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում անցկացվող «Արտահանվող հայկական ապրանքներ» ցուցահանդեսը եւ գործարար համաժողովը նոր հնարավորություններ կընձեռեն թե՛ հայաստանյան ընկերություններին, թե՛ իրաքցի գործընկերներին` ծանոթանալու Հայաստանի տնտեսական, ներդրումային եւ արտահանման հնարավորություններին»,- նշել է փոխվարչապետ Ա. Գեւորգյանը: Հանդիպման մանրամասները` այստեղ

:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter