HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրապարակի վերակառուցման 14 առաջարկներից որևէ մեկը չի հաղթել

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի նախագահությամբ ամփոփվել է Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական բաց մրցույթը: Այն անցկացվել է  երկու փուլով։

Մրցութային հանձնաժողովն առաջին օրը մանրամասն ուսումնասիրել է  ներկայացված նախագծային առաջարկները և սահմանել գնահատման  չափորոշիչները, որոնց մշակման աշխատանքներին  հրավիրվել  է  նաև ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Հաջորդ օրը հանձնաժողովի անդամները,  համաձայն չափորոշիչների, փակ, գաղտնի  քվեարկությամբ կատարել են իրենց ընտրությունը:

Ըստ այդմ, որոշվել է  ներկայացված մրցութային 14 առաջարկները գնահատել բալային համակարգով՝ ըստ մրցութային  պայմաններին  նախագծերի համապատասխանության, քաղաքաշինական իրադրության վերլուծության դիապազոնի, հայեցակարգի գաղափարախոսության, հատակագծային և ֆունկցիոնալ կազմակերպման, ճարտարապետական հորինվածքի միասնականության և  պատմաճարտարապետական ժառանգության արժևորման:

Ներկայացված աշխատանքներից և ոչ մեկը չի բավարարել մրցույթի պայմաններին և չափորոշիչներին, ու քննարկման ընթացքում հանձնաժողովի  անդամները միաձայն քվեարկությամբ որոշել են 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակներ չշնորհել մասնակիցներին:  

Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում մրցութային հանձնաժողովի կողմից առավել շատ միավորներ են ստացել ներկայացված առաջարկներից երեքը, որոնք մրցութային հանձնաժողովի որոշմամբ կստանան 500.000-ական  դրամ խրախուսական մրցանակներ: Ըստ այդմ, խրախուսական մրցանակների են արժանացել ճարտարապետներ Աշոտ Ալեքսանյանի,  Ստեփան Դավթյանի (Երևան), ճարտարապետներ Վարդան Փենեսյանի, Արմեն Հայրապետյանի, Միխայիլ Ավետիսյանի (Երևան) և ճարտարապետ Վահագն Վերմիշյանի և իր մասնագիտական խմբի (Մոսկվա) ներկայացրած առաջարկները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter