HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ի պարզաբանումը «Հետքի» հրապարակմանը

Ի պատասխան 01.11.2013թ. www.hetq.am էլեկտրոնային կայքի «ՊԵԿ-ի նոր անակնկալը, կամ ինչքան շատ անվադողերի պայթյուն, այնքան մեծ եկամուտ» հրապարակման, տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հանդիսանում է գործադիր իշանության մարմին և համաձայն իր լիազորությունների իրականացնում է այն գործառույթները, որոնք սահմանված են ՀՀ օրենսդրությամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը հայտնում ենք, որ ՄԱԿ-ի «Վտանգավոր թափոնների երկրից երկիր տեղափոխման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» բազելյան կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել են 08.12.1995թ. թիվ 97 և 08.07.2004թ. թիվ 1093-Ն որոշումները, որոնց համաձայն, արգելվում է` Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետության տարածքով ՀՀ կառավարության 08.07.2004թ. թիվ 1093-Ն որոշմամբ հաստատված, արգելված վտանգավոր թափոնների ցանկում ընդգրկված, հին դողերի, մաշված կամերաների (անվադողերի) ներմուծումը և տարանցիկ փոխադրումը:

Միևնույն ժամանակ պաշտոնապես հայտարարում ենք, որ ներկա պահին Հայաստանի Հանրապետություն անվադողեր ներմուծող կազամակերպությունների թիվը կազմում է ավելի քան երկու տասնյակ: Ընդ որում դրանք խոշոր ներմուծողներն են. փոքր քանակներ ներմուծողների քանակը մի քանի անգամ ավելի մեծ է: Այս քանակությամբ ներմուծողների պարագայում անհիմն ենք համարում պնդումները` ներքին շուկայի այս սեգմենտում մենաշնորհի առկայության վերաբերյալ:

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

                              

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter