HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են ԼՂՀ փաստաբանների հեռահար ուսուցման հնարավորությունները

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է Արցախի վարչապետ Արա Հարությունյանին:

Ըստ Պալատի լրատվական ծառայության տարածած մամլո հաղորդագրության՝ ԼՂՀ գործադիրի ղեկավարի հետ քննարկվել են Արցախի փաստաբանների պալատի շենքային պայմանների լավացման հնարավորությունները:

Վարչապետ Հարությունյանը նշել է, որ Փաստաբանների պալատի այցելությունը Լեռնային Ղարաբաղ ազդեցություն է ունենալու տեղի փաստաբանների հետագագործունեության վրա: Քննարկվել են նաև ԼՂՀ փաստաբանների հեռավար ուսուցմանն ուղղված պլանային աշխատանքների կազմակերպումը:

Աշխատանքային այցի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանի հետ:Գերագույն դատարանի նախագահը հայտնեց, որ ԼՂՀ-ում անհրաժեշտ է կայացած փաստաբանական ինստիտուտ և ողջունեց ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությունը:

Ապա պատվիրակությանն ընդունել է Արցախի Նախագահ Բակո Սահակյանը: Նա ընդգծել է երկրում փաստաբանական ինստիտուտի կայացման կարևորությունը: «Անհրաժեշտ է իրավական մշակույթը և հանրային իրավագիտակցությունը բարձրացնել Արցախում, քանի որ այն հանդիսանում է անվտանգության երաշխիք: Բացի դրանից՝ շատ կարևոր է, որ ԼեռնայինՂարաբաղում նույնպես բարձրանա հանրության վստահությունը փաստաբանի և ընդհանրապես իրավական համակարգի հանդեպ»,- նշել է Բակո Սահակյանը: Նրա խոսքով՝ փաստաբանների պալատի պատվիրակության այցը պահանջված է ԼեռնայինՂարաբաղում:

Շնորհակալություն հայտնելով ԼՂՀ նախագահին ընդունելության համար՝ Արա Զոհրաբյանը համառոտ ներկայացրել է, որ ՀՀ փաստաբանների պալատը մտադիր է ԼՂՀ փաստաբանների պալատի հետ համագործակցել՝ փաստաբանների վերապատրաստման և ունկնդիրների փաստաբանական դասընթացները կազմակերպելու հարցերում: Այս տեսանկյունից ՓՊ նախագահը հայտնել է, որ նախատեսում են հեռահար ուսուցման համակարգ ներդնել, ինչը հնարավորություն կտա ԼՂՀ փաստաբանին իր բնակավայրից համակարգչով մասնակցել դասընթացին, իսկ ԼՂՀ իրավաբանին՝ սովորել ՀՀ փաստաբանական դպրոցում:

Կողմերը քննարկել են նաև ԼՂՀ զորամասերում իրավագիտակցության բարձրացման նպատակով Հայաստանից փաստաբաններ Արցախ գործուղելու հարցը՝ զորամասերում դասախոսություններ և խորհրդատվություն անցկացնելու նպատակով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter