HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալված 20 անձանցից կալանավորվել է եւս 6-ը

Նոյեմբերի 5-ին ոստիկանության կողմից ձերբակալված 20 անձանցից եւս 6-ը կալանավորվել են: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից:

Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը՝ Հարությունյան Շանթ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 2-րդ մաս), Հարությունյան Հայկ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 2-րդ մաս), Մկրտչյան Դավիթ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 2-րդ մաս), Պետրոսյան Տիգրան (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 1-ին մաս), Պողոսյան Ալեք (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 1-ին մաս), Մնացականյան Սևակ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 1-ին մաս):
Ձերբակալվածներից  մնացած 6-ը ազատ են արձակվել` Տերտերյան Աշոտ, Հովիկյան Մանուկ, Մխիթարյան Արման, Մխիթարյան Մխիթար Ղազարյան Հովհաննես, Մկրտչյան Վահե:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր կալանավորված 8 անձանց անունները՝ Ավետիս Ավետիսյան, Լիպարիտ Պետրոսյան, Արմեն Հովհաննիսյան, Վարդան Վարդանյան, Միսակ Առաքելյան, Ալբերտ Մարգարյան, Անուշավան Գրիգորյան և Մկրտիչ Հովհաննիսյան: Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեակյան օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter