
Հայաստանի հավաքականը մեկնարկել է ոչ-ոքիով
Վարշավայում ընթացող շախմատի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը մեկնարկել է ոչ-ոքիով: 38 թիմերի մեջ 2-րդ վարկանիշն ունեցող մեր թիմը 2-2 է խաղացել 21-րդը համարվող Բուլղարիայի ընտրանու հետ, որի առաջին տախտակի վրա հանդես էր գալիս աշխարհի նախկին չեմպիոն Վեսելին Տոպալովը: Մեր ընտրանին հանդես է եկել Արոնյան-Մովսեսյան-Սարգսյան-Պետրոսյան կազմով: Հակոբյանը հանգստանում էր:
Կանանց մեր ընտրանին էլ այս պահին 3-0 հաշվով հաղթում է խորվաթուհիներին: Մեր թիմին միավորներ են բերել Մկրտչյանը, Գալոյանը, Կուրսովան: Դանիելյանը շարունակում է պարտիան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել