
Այսօր կկայանան Հայաստան-Մոնտենեգրո եւ Բելգիա-Հայաստան մրցավեճերը
Ինչպես արդեն հայտնել ենք Վարշավայում ընթացող շախմատի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջին տուրում 2-2 է խաղացել Բուլղարիայի ընտրանու հետ: Մեր աղջիկները 3,5-0,5 հաշվով հաղթել են խորվաթուհիներին: Միավորը կիսել է Էլինա Դանիելյանը:
Այսօր կկայանա երկրորդ տուրը. տղամարդկանց մրցակիցը Մոնտենեգրոյի ընտրանին է, իսկ կանայք կխաղան Բելգիայի հետ: Մեր երկու մրցակիցներն էլ իրենց վարկանիշներով 30-րդն են համապատասխանաբար տղամարդկանց եւ կանանց հավաքականների մեջ:
Հիշեցենենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականն իր վարկանիշով երկրորդն է մրցաշարում, իսկ կանայք՝ վեցերորդը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել