HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկամյա Արտյոմը շտապ օգնության կարիք ունի

«Ես քեզ, դու՝ ուրիշին» մարդասիրական նախաձեռնությունը տեղեկացնում  է, որ Հրազդան քաղաքում բնակվող 1-ամյա Արտյոմ Ոսկանյանի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի 3-րդ փորոքի ուռուցք՝ 5,4 X 6,2 X 5,3 սմ չափսի: Երեխայի կյանքին հաշված օրեր են մնացել եւ անհրաժեշտ է շտապ վիրահատություն: Հայաստանում բժիշկները հնարավորություն չունեննման վիրահատության կատարելու, և եթե անգամ այստեղ կատարվի վիրահատությունը, չեն երաշխավորում, որ երեխան կապրի: Վիրահատությունը պետք է կատարվի Գերմանիայում, որի նախնական գումարը կազմում է 40.000 եվրո, սակայն ընտանիքը անկարող է նման գումար վճարել: Մեկշաբաթյա ակցիաների արդյունքում հավաքվել է մոտ 13.000 եվրո, որը հնարավորություն է ընձեռել ընտանիքին վաղն առավոտյան երեխային տեղափոխել Գերմանիա:
 
Խնդրանք-կոչով դիմում ենք բոլոր բարեգութ մարդկանց օգնելու այս փոքրիկ հրաշքին. լինի դա ֆինանսական օգնության, աղոթքների, թե երեխայի մասին տեղեկությունը տարածելու միջոցով: Երեխայի կյանքը փրկելու համար շատ կարճ ժամանակ է մնացել և պետք է անել հնարավոր ամեն բան, որպեսզի կարողանանք հավաքել անհրաժեշտ գումարը:
 
Գումարներ կարող եք փոխանցել «ՎՏԲ-Հայաստան» բանկի հետևյալ հաշվեհամարներին՝ 
 
AMD – 16025080099400
USD – 16025080099401
EUR – 16025080099402
RUR – 16025080099403 

Հաշվետեր՝ Դիանա Սիմոնյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter