HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոսկե ծիրանն անիվների վրա» կինոփառատոնի բացումն Ախալքալաքում

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը արդեն 6-րդ անգամ հյուրընկալվեց Ջավախքում: «Ոսկե ծիրանը անիվների վրա» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 8-9-10-ը Ախալքալաքում ցուցադրվում են կինոփառատոնի ֆիլմերի ընտրանին, ինչպես նաև Վրաստանի ազգային կինոկենտրոնի կողմից վերջին տարիներին ստեղծված լավագույն ֆիլմերը:

Նոյեմբերի 9-ին «Ոսկե ծիրան» կինոդահլիճում տեղի ունեցավ փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը:

Ջավախքի ընդ. առաջնորդական փոխանորդ՝ Բաբգէն վարդապետ Սալբիյանը իր շնորհակալական խոսքում բարձր գնահատեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անձնակազմին, որ արդեն 6-րդ անգամ կինոյի լավագույն փառատոնն անցկացնում են նաև Ջավախքում: Այնուհետև մասնակցությամբ Տեր Տաթև քահանա Մարուքյանի փոխառաջնորդը կատարեց օրհության կարգ:

Փառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանն իր ողջյունի խոսքում կարևորեց կինոյի դերն ու նշանակությունը մարդկանց կյանքում:

«Ոսկե ծիրանը» Ջավախքում կինոփառատոնն իրականացվում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի, ՀՀ-ում Վրաստանի դեսպանության, Վրաստանի ազգային կինոկենտրոնի հետ համագործակցությամբ:

Նոյեմբերի 8-ին` «Փարաջանով», նոյեմբերի 9-ին՝ «Ընդհատված մանկություն», «Ջավախք, հավերժական հայրենիք», «Ժպտացեք», «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմերը, իսկ նոյեմբերի 10-ին, «Հայկական անիմացիա-75» մուլտծրագիրը և «Աղի պես ճերմակ» ֆիլմը:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի փակումն Ախալքալաքում կազդարարվի «Եթե բոլորը...» կինոյով:

Այս մասին հայտնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter