Հիմա էլ գյուղմթերք կվաճառեն քաղաքապետարանի դիմաց
Վաղը` հուլիսի 20-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի քաղաքապետարանի շենքի առջևի հարակից տարածքում տեղի կունենա բողոքի ակցիա` գյուղմթերքի վաճառք, որը նախաձեռնել են շուրջ 7 ամիս անգործության մատնված բացօթյա առևտրականները:
Ձեր քաղաքացիական ակտիվությունը և մասնակցությունը այս ակցիային մեծ աջակցություն կլինի շուրջ 3.5 հազար Երևանաբնակ բացօթյա առևտրականներին, որպեսզի նրանց խնդիրը ՀՀ կառավարության կողմից դրական լուծում ստանա:
Բացօթյա առևտրով զբաղվողների համակարգող խումբ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել