HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մերոնք դրսում». Յուրա Մովսիսյանը` հեթ-տրիկի հեղինակ

ՀՖՖ-ն կրկին ներկայացրել է անցյալ շաբաթվա կտրվածքով Հայաստանի հավաքականի լեգեոներ ֆուտբոլիստների ելույթների համառոտ վիճակագրությունը:

Այս տուրում առավել աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի «Սպարտակ»-«Զենիթ» հանդիպման ընթացքում դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Գևորգ Ղազարյանը Կարագանդայի «Շախտյորի» կազմում դարձավ Ղազախստանի գավաթակիր: Եզրափակչում «Շախտյորը» 1-0 հաշվով հաղթեց «Տարազին»: 

Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Դինամո»-«Տոմ»՝ 1:0, չի մասնակցել հանդիպմանը:

Լևոն Հայրապետյան, Լեհաստանի առաջնություն. «Վիձև»–«Լեգիա»՝ 0:1, չի մասնակցել հանդիպմանը:

Կառլեն Մկրտչյան, Ռուսաստանի առաջնություն, «Ամկար»-«Անժի»՝ 1:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 79-րդ րոպեին:

Գևորգ Ղազարյան, Ղազախստանի գավաթի եզրափակիչ, «Շախտյոր»-«Տարազ»՝ 1:0, փոխարինման է դուրս եկել 90-րդ րոպեին:

Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի առաջնություն, «Վոլֆսբուրգ»-«Բորուսիա» Դորտմունդ՝ 2:1, մասնակցել է հանդիպմանը: 

Արաս Օզբիլիզ, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Սպարտակ»-«Զենիթ»՝ 4:2, մասնակցել է հանդիպմանը:

Մարկոս Պիզելլի, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Ռուբին»-«Կրասնոդար»՝ 0:1, չի մասնակցել հանդիպմանը: 
   
Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Սպարտակ»-«Զենիթ»՝ 4:2, մասնակցել է հանդիպմանը, դարձել է 3 գոլի հեղինակ, փոխարինվել է 58-րդ րոպեին:

Արթուր Սարկիսով, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Ուրալ»-«Ռոստով»՝ 1:4, չի մասնակցել հանդիպմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter