HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». կադրային փոփոխություններ` սոցապ նախարարությունում

Առաջիկայում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում կադրային փոփոխություններ են սպասվում: Աշխատանքից ազատվել է սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Ժորա Գալստյանը: «Հրապարակի» աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում պաշտոնանկություն է սպասվում նաեւ մյուս տեղակալին՝ Արա Հարությունյանին: Վերջինս առայժմ արձակուրդում է, եւ չի բացառվում, որ հենց արձակուրդով էլ ավարտվի նրա պաշտոնավարումը:

Նշենք, որ այս տեղակալները ՀՀԿ-ական են, եւ ծառայության պետ Արտեմ Ասատրյանը նրանց ժառանգություն է ստացել Վազգեն Խաչիկյանից: «Հրապարակի» աղբյուրը չի բացառում, որ այս պաշտոնանկությունները պայմանավորված են Խաչիկյանի գործով: Ժորա Գալստյանի տեղը դեռ թափուր է, որոշ լուրերի համաձայն՝ այդ պաշտոնում պատրաստվում են նշանակել ՏՏ ոլորտի մի ներկայացուցչի:

Նախարարությունում «Հրապարակի» աղբյուրների փոխանցմամբ՝ լուրջ է նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի՝ Արտակ Գրիգորյանի վիճակը: Չի բացառվում, որ նա նույնպես կադրային փոփոխություններ շրջանակում լքի նախարարությունը:

Աշխատակազմի ղեկավարի նշանակումն ու ազատումը վարչապետի լիազորության շրջանակում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter