«Պարոնայք իշխանավորները Երևանից վրեժխնդիր լինելուց հետո անցել են Վանաձորի կենտրոնական հրապարակին»
Վերջին տասնամյակի ընթացքում անընդհատ ականատես ենք եղել, թե ինչպես են Թամանյանական Երևանը այլասերել:
Իշխանությունների ընչաքաղցությունը, անճաշակությունը, գավառամտությունը, ուղղակի տմարդի մոտեցումը հանգեցրին նրան, որ ազգովի կորցրինք Երևանի յուրահատուկ պայծառ դիմագիծը:
Պարոնայք իշխանավորները Երևանից վրեժխնդիր լինելուց հետո անցել են Վանաձորի կենտրոնական հրապարակին:
Ա. Թամանյանի նախագծով կառուցված այս համալիրը լավագույններից մեկն է մեր տարածաշրջանում, որտեղ այժմ շինարարական աշխատանքներ են իրականացվում: Անսամբլի մեջ գտնվող հյուրանոցային շենքին անճոռնի կցոն են ավելացնում, որը ուղիղ հրապարակի տարածք է մխրճվում՝ խեղաթյուրելով,անտրամաբանական դարձնելով ողջ համալիրը:
Այս արդեն անգրագիտությանը, տգիտությանը, ոխակալությանը վերագրել չի կարելի: Մենք ազգովի հայտնվել ենք մի երկրում, որտեղ համամարդկային տարրական օրենքները ոտնահարվում են, ճարտարապետականի մասին խոսելն ավելորդ ենք համարում: Օտար բառով ասած՝ «բեսպրեդել» է տիրում ՀՀ տարածքում:
Պարոնայք վայ իշխանավորներ սթափվեք, վաղը այս ամենի համար պատասխանատվության եք ենթարկվելու:
Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել