Ջավախքի ծնողազուրկ երեխաները սոցիալական օգնություն են ստացել
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը հայտնում է, որ
Հայ օգնության ֆոնդը (CASP) Ջավախքում ծնողազուրկ երեխաներին սոցիալական աջակցություն ծրագիր է իրականացրել:
ՀՕՖ-ը գործնեություն է ծավալում ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ Ջավախք լեռնաշխարհում: Ծրագիրն սկսվեց Ախալքալաքում և տարածվեց տարածաշրջանի գյուղերում: Ծրագրում ներառված են 76 երեխաներ, որոնք այս նպաստի շնորհիվ կարողանում են լուծել որոշ սոցիալական և կենցաղային խնդիրներ:
Մոտ 10 տարի է ՀՕՖ-ն իր շրջանակները լայնացնելով օգնության ձեռք է մեկնել Ջավախք աշխարհում ծնված և որբության դառնությունը զգացած երեխաներին:
Այսօր երեխաներն աղոթքներում հիշեցին իրենց բարերարներին, ծրագրի կազմակերպիչներին և բոլոր այն մարդկանց, որոնք ապրելով հեռավոր Միացյալ Նահանգներում չեն մոռանում իրենց արդար քրտինքի վաստակից մասնաբաժին հանել որբության դառնությունը ճաշակած երեխաներին:
Առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն վրդ. Սալբիյանը եկեղեցոմ հավաքվածներին իր խոսքում շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արք. եպիսկոպոս Պարսամյանին, Ամերիկայի ՀՕՖ-ի գրասենյակի վարչ-տնօրեն Պարոն Գառնիկ Նանագուլյանին, ՀՕՖ-ի հայասդանյան գրասենյակի համակարգող Էդիկ Կարապետյանին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում այս հայրենանվեր ու ազգանվեր գործին:
ՀՕՖ-ը կազմավորվել է 1988 թվականին, ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արք.եպիսկոպոս Պարսամյանի օրհնությամբ և անմիջական աջակցությամբ Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո կարիքի մեջ հայտնված ժողովրդին անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով: Ներկայումս ՀՕՖ-ը զբաղվում է մարդասիրական օգնությամբ, սոցիալական և տնտեսական օգնության զարգացմամբ և կրթական ծրագրերի աջակցությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել