
4-րդ տուրն անհաջող էր Հայաստանի պատվիրակների համար
Երեկ անհաջող օր էր Վարշավայում ընթացող Եվրոպայի առաջնությունում խաղացող մեր պատվիրակների համար: Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1-3 հաշվով զիջել է Ուկրաինայի թիմին: Ընդ որում՝ պարտվել են 2-րդ եւ 4-րդ տախտակների վրա սպիտակներով խաղացող Սերգեյ Մովսեսյանը եւ Տիգրան Պետրոսյանը: Արոնյանը եւ Սարգսյանը ոչ-ոքի են խաղացել:
Մեր կանայք էլ 1,5-2,5 հաշվով զիջել են Լեհաստանի ընտրանուն: Դանիելյանը ոչ-ոքի է խաղացել սեւերով: Մկրտչյանը սպիտակներով հաղթել է, սակայն Գալոյանն ու Կուրսովան զիջել են:
4 տուրից հետո մեր տղամարդիկ նահանջել են 16-րդ հորիզոնական, իսկ կանայք՝ 4-րդ: Տղամարդկանց առաջատարը Ֆրանսիան է, որը 4 հաղթանակ է տարել եւ 8 միավոր վաստակել, 9 հավաքական ունի 6 միավոր: Կանանց պայքարում առաջատարը լեհերն ու ուկրաինացիներն են 8-ական միավորով, Վրաստանն ունի 7, Հայաստանը, Ռուսաստանն ու Գերմանիան՝ 6-ական միավոր:
Այսօր կայանալիք 5-րդ տուրում տղամարդիկ կխաղան Սլովենիայի դեմ, իսկ կանայք՝ Վրաստանի:
Մեկնաբանել