HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անապատացող Արարատյան դաշտը և խոշոր պաշտոնյաների ձկնաբիզնեսը

Քրիստինե Աղալարյան
Գրիշա Բալասանյան

Արարատյան դաշտն անապատացման վտանգի տակ է: Արարատի ու Արմավիրի մարզերում ստորգետնյա ջրային պաշարների նվազումն արդեն զգացնել է տալիս: Ստորգետնյա քաղցրահամ ջրերը, որոնք կոչվում են նաեւ արտեզյան ջրեր, դուրս են բերվում հորատանցքերով: Արտեզյան ջրով է Արարատյան դաշտի գյուղերի բնակչությունը լուծում խմելու եւ ոռոգման ջրի հարցը: Ձկնաբուծական տնտեսությունները մեծ քանակությամբ ջուր են օգտագործում, իսկ ընդերքը չի հասցնում վերականգնել հասցված վնասը: 

Հայաստանում գրանցված 319 ձկնաբուծարաններից 280-ը գործում է Արարատյան դաշտում, դրանց 99 տոկոսը՝ արտեզյան հորերի վրա: Տարեցտարի Հայաստանում զարգանում է ձկնարտադրությունը, և աճում են ձկան արտահանման ծավալները: Իսկ խոշոր ձկնաբիզնեսում խոշոր պաշտոնյաներ են ընդգրկված: 

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստան = հանքի մաֆիա + ջրի մաֆիա:
armen
Էդ մուկենց գերդաստանը մեր ժողովրդի թշնամիներն են:Ամբողջ Արարատի մարզը պատանդ է դրանց ձռքին,իսկ դրանց հովանավորը հանրապետությանն նախագահն է:Չունենան իշխանություն-ժողովուրդը դրանց կզրկի ամեն ինչից:Դրանց հարստացման աղբյուրը թալանն է ,էս դեպքում էլ թալանում են ընդերքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter