
Երթ ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի (լուսանկարներ)
Այսօր մի խումբ քաղաքացիներ «Աջակցենք Վարդան Պետրոսյանին» խորագրով ակցիա էին կազմապերպել:
Ակցիայի մասնակիցների հիմնական պահանջը և ցանկությունն այն է, որ արվեստագետի հանդեպ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը, փոխարինվի խափանման մեկ այլ միջոցով, ինչպես նաև անցկացվի արդար հետաքննություն ու կայացվի արդար դատավճիռ:
Քաղաքացիները սկզբում հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ, որտեղից քայլեցին դեպի դատապարտյալների հիվանդանոց, որտեղ այժմ գտնվում է Վարդան Պետրոսյանը:
Ակցիայի մասնակիցները տեղում մի նամակ պատրաստեցին, որը ոստիկանները խոստացան փոխանցել Վարդան Պետրոսյանին: Այնուհետև իրենց բողոքն արտահայտեցին նաև ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել