
Սլովենիա-Հայաստան՝ 1-3, Հայաստան-Վրաստան՝ 2-2
Վարշավայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում կայացել է 5 տուր: Հայաստանի տղամարդկանց հավաքականը 5-րդ տուրում 3-1 հաշվով հաղթել է Սլովենիայի ընտրանուն: Արոնյանը եւ Հակոբյանը սեւերով հաղթել են, իսկ Մովսեսյանն ու Սարգսյանը սպիտակներով ոչ-ոքի են խաղացել:
Իսկ մեր կանայք 2-2 են ավարտել հանդիպումը վրացուհիների հետ: Սպիտակներով խաղացող Դանիելյանը առավելության է հասել Ձագնիձեի նկատմամբ, Մկրտչյանն ու Գալոյանը ոչ-ոքի են խաղացել, իսկ Կուրսովան սեւերով պարտվել է Խոտենաշվիլուն:
Մեր հավաքականներն այս պահին ունի 7-ական միավոր: Տղամարդկանց պայքարում առաջատարը ֆրանսիացիներն են 9 կիավորով: Կանանց մրցաշարում առաջինը ուկրաինուհիներն են 10 միավորով: Մնացել է անցկացնել եւս 4 տուր, իսկ այսօր հանգստյան օր է:
Հնդկաստանում զուգահեռաբար ընթացող Անանդ-Կառլսեն աշխարհի թագի մրցավեճում հաշիվն առայժմ հավասար է՝ 1,5-1,5. բոլոր 3 պարտիները ավարտվել են ոչ-ոքի:
Լուս.՝ armchess.am-ի
Մեկնաբանել