Գողացված պայուսակները` աղբանոցում
Երեկ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 36-ամյա Մանուշակ Հ.-ն և հայտնել, որ իրենց բնակարանից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելու միջոցով, նշված բնակարանի միջանցքից գողացել են կանացի երկու պայուսակ, որոնց մեջ եղել է 70.000 դրամ: Նույն օրը Մանուշակ Հ.-ն պայուսակները հայտնաբերել է իրենց շենքի աղբանոցի մոտ` առանց գումարի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ բաժին է ներկայացվել 14-ամյա Աբրահամ Խ.-ն, որը խոստովանական բացատրություն է տվել, որ նշված գողությունը կատարել է ինքը:
«Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել