HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պետական բյուջեով կանխատեսվում է մահացող կենսաթոշակառուների թվի աճ

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը ԱԺ-ում ներկայացնում է 2014 թ.-ի պետական բյուջեի նախագիծը: Ըստ նախարարի` 2014 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 1,134.4 մլրդ դրամ եկամուտներ, ծախսերը` 1,244.9 մլրդ դրամ, իսկ բյուջեի դեֆիցիտը ծրագրավորվել է ՀՆԱ-ի 2.34 %-ի չափով եւ կազմելու է 110.5 մլրդ դրամ: Ըստ նախարարի` վարչարարության եւ հարկերի խստացում չի լինելու:

Սոցիալ-մշակութային ճյուղերին հատկացվելու է բյուջեի 47.1 %-ը, պաշտպանության, ազգային անվտանգության, հասարակական կարգի պահպանության, քրեակատարողական եւ արտակարգ իրավիճակների համակարգերի համար` 21 %, տնտեսության ճյուղերին` 12.2 %, պետական պարտքի սպասարկման համար` 4.5 %, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններին (ֆինանսական համահարթեցման դոտացիաներ եւ այլ դոտացիաներ) աջակցության համար հատկացվելու է 3.3 %-ը:

2014 թ. հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը կանխատեսվում է 50 հազ. դրամի չափով (ներառյալ եկամտային հարկը 66.1 հազ. դրամ)` գործող 45 հազ. դրամի դիմաց:

«Սոցիալական կենսաթոշակներ» ծրագրով նախատեսվում է 10 937.9 մլն դրամի չափով ծախս` 2013 թ.-ի 9 867.0 մլն դրամի դիմաց: Ծախսերի աճը պայմանվորված է կենսաթոշակառուների թվաքանակի աճով` 53.2 հազար մարդ (2013թ.` 50.7 հազ. մարդ) եւ կենսաթոշակի հիմնական չափի աճով՝ 14.000` 2013 թվականի 13.000 դրամի դիմաց: Արդյունքում սոցիալական կենսաթոշակի միջին ամսական չափը կկազմի 17.147 դրամ` 2013 թ. 16.221 դրամի դիմաց:     

«Կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստ» ծրագրով նախատեսվում է 4 914.6  մլն դրամի չափով ծախս` ընթացիկ տարվա 4 880.4 մլն դրամի դիմաց: Աճը պայմանավորված է մահացող կենսաթոշակառուների թվի ավելացմամբ` պահպանելով թաղման նպաստի չափը` 200 հազ. դրամ:                      

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter