HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավորական մանդատից հրաժարվում է ռեկտորի պաշտոն ստանալու համար

Հայաստանում բացվելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության  (ՀԱՊԿ) ակադեմիա, որի ռեկտորի պաշտոնը առաջարկվել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանին, ով այսօր մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա հավաստիացրեց, որ դիմում գրած պատգամավորի հետ կուսակցությունը տարաձայնություններ չունի:

Հեղինե Բիշարյանը այս պահին հրաժարվեց ասել, թե կուսակցության համամասնական ցուցակից ով է պատգամավորի մանդատ ստանալու Խաչիկ Հարությունյանի փոխարեն: «Երբ կուսակցության քաղխորհրդի որոշումը լինի, դուք էլ կիմանաք»,- ասաց Հ. Բիշարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter