HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացին չի՞ կարող պահանջել, որ իր հետ «Դուք»-ով խոսեն

Ս.թ. սեպտեմբերի 21-ին Անկախության երթի ժամանակ ակտիվիստ Դանիել Իոաննիսյանի` քաղաքացիների հասցեին քմծիծաղ չտալու և իր հետ «Դուք»-ով խոսելու պահանջներին ի պատասխան ոստիկանության գնդապետ` ՊՊԾ գնդի հրամանատար Խաչատուր Ավետիսյանը պատասխանել էր. «Չես կարա պահանջես… Հեսա կդաստիարակեմ, կիմանաս»:

Այսօր ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունը մերժել է Դանիել Իոաննիսյանի` գնդապետ Ավետիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին խնդրանքով դիմումը:

Ու թեև ոստիկանության պարեկապահակետային ծառայության կանոնագրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը հստակ սահմանում է, որ «ծառայողը պարտավոր է անձին դիմելիս պատիվ առնելով ներկայանալ՝ հայտնելով պաշտոնը, կոչումը…», ոստիկանության ղեկավարությունում գտնում են, որ պարեկապահակետային ծառայության գնդի հրամանատար Ավետիսյանը օրենք չի խախտել: Ոստիկանության այս որոշումը անպայման կբողոքարկվի:

Բացի այդ, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը օրերս վարույթ ընդունեց Դ. Իոաննիսյանի հայցադիմումը` ընդդեմ Խ. Ավետիսյանի, որով պահանջվում է քաղաքացուն վիրավորելու համար վճարել փոխհատուցում: Նիստը նշանակված է հունվարի 29-ին:

Այսպիսով, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու դատարանը պետք է պատասխանեն հարցին, թե արդյո՞ք քաղաքացու հետ հարկավոր է ուղիղ և փոխաբերական իմաստներով «Դուք»-ով խոսել (ինչպես հայտարարել էր Սերժ Սարգսյանը), և արդյո՞ք քաղաքացին հնարավորություն ունի իր այդ իրավունքը պաշտանելու, թե ոչ:

Տեսանյութում` Ավետիսյանի և Իոաննիսյանի լեզվակռիվը:

Մեկնաբանություններ (1)

Lone Warrior
Armenian are having a better police system than India. In India a police dog can arrest you for nothing. Indian police are only to safe guard their political bosses. I belive that Armenians can own guns for their protection, imagine in India all guns are held by the GOV, how bad it is to deal with the police

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter